ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 120 — Կալանքից ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 120. Կալանքից ազատելը 1. Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝ 1) վերացել է անձին կալանքի տակ պահելու հիմքը կամ անհրաժեշտությունը. 2) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը. 3) մեղադրյալի նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. 4) դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ. 5) լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշ
Ամբողջ Տեքստ
Հոդված 120. Կալանքից ազատելը 1. Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝ 1) վերացել է անձին կալանքի տակ պահելու հիմքը կամ անհրաժեշտությունը. 2) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը. 3) մեղադրյալի նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. 4) դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ. 5) լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը. 6) լրացել է անձին կալանքի տակ պահելու՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը. 7) սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել կամ վերացվել է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադրյալին դատարանը կալանքից ազատում է անմիջապես դատական նիստի դահլիճում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարը մեղադրյալին անմիջապես ազատում է կալանքից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
