Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եսայան — ԵԴ/0594/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Եսայան — ԵԴ/0594/01/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0594/01/2223 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունվարի 27-ին, ՀՇ ոստիկանության Շենգավիթի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 18-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11158422 քրեական գործը: 2022 թվականի հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում, ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12158222 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 30ի որոշմամբ թիվ 12158222 քրեական գործով

Ամբողջ Տեքստ

ջ- :- ԵԴ/0594/01/22

ՆՎ

2 ԱՅԱննՆՆ Ի

ԶԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ն.Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Հովհաննիսյան

Գ.Հովհաննիսյան

Լ.Ալավերդյան

23 հունվարի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սերոբ Հովհաննեսի Եսայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունվարի 27-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 18-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11158422 քրեական գործը:

2022 թվականի հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12158222 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 30ի որոշմամբ թիվ 12158222 քրեական գործով Սերոբ Հովհաննեսի Եսայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2022 թվականի ապրիլի 21ին Սերոբ Եսայանի վերաբերյալ թիվ 12158222 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան), որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/0594/01/22 համարը:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մայիսի 16-ին որոշմամբ թիվ 11158422 քրեական գործով Սերոբ Եսայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2022 թվականի հունիսի 8-ին Սերոբ Եսայանի վերաբերյալ թիվ 11158422 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/0916/01/22 համարը:

2023 թվականի մարտի 23-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/0916/01/22 քրեական գործը միացվել է ԵԴ/0594/01/22 քրեական գործին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 13-ին դատավճռով Սերոբ Եսայանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀՇ

Յ

քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 257-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, ն նրա նկատմամբ առաջին դրվագով պատիժ է նշանակվել տուգանք՝ տասնապատիկի՝ 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով, երկրորդ դրվագով՝ տուգանք` տասնապատիկի՝ 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Սերոբ Եսայանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 1360.000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ ն 6-րդ մասերի կիրառմամբ՝ նշանակված պատժին լրիվ գումարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի թիվ ԱՐԴ/0145/01/22 դատավճռով նշանակված պատժի՝ 816.000 (ութ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասը՝ 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը, ն Սերոբ Եսայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2.040.000 (երկու միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ն Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի վերաքննիչ բողոքները մերժվել են, Սերոբ Եսայանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 13-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր

դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորում, համակարգ հասկացությունն իր մեջ

4

ներառում է բացառապես այն կառույցները, համակարգերն ու բոլոր միջոցները, որոնք նախատեսված են կամ օգտագործվում են գույքը հափշտակությունից պաշտպանելու համար: Այդ նպատակով նախատեսված պահպանման միջոց է հանդիսանում նան բանկոմատը:

Բողոքաբերը փաստարկել է, որ համակարգչային հափշտակության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ուրիշի գույքը հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, որը կատարվել է համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որնէ այլ եղանակով ներգործելու միջոցով: Տվյալ դեպքում Սերոբ Եսայանն ապօրինի տիրացել է տուժողների մուտքանուններին ու գաղտնաբառերին, որոնք որնէ պայմաններում համակարգչային տվյալներ համարվել չեն կարող. դրանք սովորական անձնական տվյալներ են, որոնք Սերոբ Եսայանը մուտքագրել է վճարահաշվարկային սարքի վրա՝ այդ կերպ շրջանցելով գույքի պաշտպանության համակարգը, ապօրինի տիրացել է տուժողներին պատկանող դրամական միջոցներին:

Բողոք բերած անձի պնդմամբ՝ ստորադաս դատարաններն վերոնշյալ արարքները սխալ են տարանջատել, քանի որ տարբերություն չկա՝ հանցանք կատարած անձը, օգտագործելով տուժողի բանկային քարտը ն իմանալով նրա գաղտնաբառը, բանկոմատի վրա այն հավաքելով է հափշտակել քարտային հաշվին առկա գումարը, թե առանց ֆիզիկապես բանկային քարտի օգտագործման է նույն գաղտնաբառի թվերը հավաքելով հափշտակել գումարը: Այս դեպքում դրանք նույն անձնական տվյալներն են, որոնք համակարգչային տվյալներ դիտվել չեն կարող, ուստի բոլոր դեպքերում արարքները ենթակա են որակման որպես գողություն:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, ն վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

5

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սերոբ Եսայանին 2022 թվականի մարտի 30-ին մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «Նա ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշվփակություն կատարելու դիտավորությամի, 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժաւմը 16:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երնան քաղաքի փողոցի ՞"" հասցեում տեղակայված պահեստարան հանդիսացող «Հ ՅՅ» ՓԲ ընկերության բանկոմատի հավելված ն ՀԱ-ի

ԳԱ» խաղային հաշվեհամարից գաղտնի հափշտակել է վերջինիս

պատկանող 20.000 ՀՀ դրամ գումարը:

Այսպես.

Սերոր Հովհաննեսի Եսայանը, 2022 թվականի հունվարի 16-ին՝ ժամի 16:00-ի սահմաններում, նկատելով Երեան քաղաքի """" փողոցի ""` հասցեում տեղակայված "որո ՓԲ ընկերության բանկոմատի «ՀԻԲ»

խաղային հաշվեհամարից «ՀԱխի կողմից գումար կանխիկացնկու

անհաջող փորձերը, վերջինիս պատկանող զգալի չափերի գույքը գաղտնի հափշվակելու դիտավորությամը՝ օգնություն ցուցաբերելու պատրվակով, մուրեցել ն իմացել է հիշյալ խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղփնալրաւոր, իսկ ՀԱ-նի հեռանալուց հետո, իր հանցավոր մվադրություւն ավարտին հասցնելու նպատակով պահեարարան համարվող Հ Հ ՅՅ» ՓԲ րնկերության բանկոմամի համապատասխան հավելվածում հավաքել է խաղային

հաշվեհամարի մուտրքանուն Օ ու գաղտնաբառը, ապօրինի մուրք գործել պահեարարան հանդիսացող հիշյալ բանկոմատի համապատասխան հավելված ն հափշտակել է ՀԱ-ին պատկանող զգալի չափերի 20000 ՀՀ դրամ

գումարի»:

Բացի այդ, Սերոբ Եսայանին 2022 թվականի մայիսի 16-ին մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «/Ն/ա 2022 թվականի հունվարի 18-ին Երնան քաղաքի """" փողոցի " հասցեում գտնվող «ԻԻ» ՓԲ

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 122128:

6

ընկերության վճարահաշվարկային սարքի մոր հետնլով "ՏՈ Յ»

բուքմեյքերական ընկերությունում առկա խաղային հաշվից գումարր կանխիկացնել փորձող ԱԵ.-ի գործողություններին ն իմանալով

ծածկագիրը նույն օրը, ժամի՝ 18:18ին, Երնան քաղաքի ""ճ փողոցի "" հասցեում գտնվող «" ճջ» ՓԲ ընկերության պահեստարան համարվող վճարահաշվարկային սարքից (բանկոմատից) ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է ԱԵ-ին

պատկանող զգալի չափի ընդհանուր` 160.000 ՀՀ դրամ գումարը»ո:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 13-ի դատավճոի համաձայն` «(...) Ամփոփելով վերոշարադրյալը, դատարանը փաստում է, որ դափաքննությամբ հետազոված՝ թույլատրելիության ն վերարերելիության չափանիշներին համապատասխանող, դատարանի կողմից որպես

արժանահավատ գնահատված ապացույցներն իրենց համակցության մեջ հաստատում են Սերոր Եսայանին առաջադրված մեղադրանքի ձնակերպմամը ընդգրկված բոլոր հանգամանքները:

(-.)

Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստում է, որ Սերոր Եսայանն առանց համակարգչային վփվյալն օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու եղանակով կատարել է ՀԱ-ի ն ԱԵ.-ի գույքի հափշտակություն,

հետնարար՝ Սերոր Եսայանին մեղսագրվող արարքներն ակնհայտ կերպով համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի Լին մասում նկարագրված արարքի հատկանիշներին:

Վերլուծելով ն գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, վերոնշյալ ապացույցների բավարար համակցության հիման վրա, գործի հանգամանքների րազմակողմանիջ, լրիվ ն օրյեկրիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապավզտասխուն դատարսւնրը գտնում է, որ ապացուցված են Սերոր Եսայանին մեղսագրվող արարքները, որոնք համապապտասխաւնում են, 05.05.2021թ. 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 108-113:

7

ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի Էին մատվ նախատեսված հանցագործության հատկանիշներին (երկու դրվագով, դրանք Սերոր Եսայանի կողմից կատարելը ն վերջինիս մեղավորությունն այդ արարքները կատարկու մեջ:

Դատարանը գտնում է, որ իր կավարած հանցագործությունների համար Սերոր Եսայանը ենթակա է պավժի (...)»:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6ի որոշման համաձայն` «/.) Վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ն օբյեկտիվ արուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացուց գնահատել վերաբերելիության, թույլավտելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության փեսաւնկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կավաւրել աո այն, որ ապացուցված է մեղադրյալ Սերոր Եսայանի կողմից 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությաւն կատարումը:

(-))

Անդրադառնալով հանրային մեղադրողների այն պնդմանը, որ Սերոր Եսայանին մեղսագրված հանցավոր արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կերին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ դատողությունը հիմնավոր չէ ն չի բխում քինական գործի նյութերից: Այլ ընդհակառակը` Սերոբ Եսայանի կողմից համակարգչային վվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու եղանակով գույքի հափշտակություն կատարելու հանգամանքը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատվում է դավտաքննության ժամանակ հետազոտված թույլավտելի, վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ:

Վերաքննիչ դատարանը, հարկ է համարում արձանագրել, որ րար էության առկա է քրեաիրավական նորմերի մրցակցության իրավիճակ, ն քննարկվող 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 8189:

8

իրավիճակում, հաշվի առնելով, որ :հափշտակությունները սահմանող հանցակազմերը միմյանցից վարբերվում են օբյեկտիվ կողմի ֆակուլրատիվ հատկանիշ հանդիսացող կատարման եղանակով, ուարի անձին մեղսագրվող արարքների քրեաիրավական գնահատական տալու համար պետք է հաշվի առնել, որ համակարգչային հափշտակության հանցակազմի սաւհմանող նորմը առավել մասնավոր է, նկարագրում է հափշտակության կոնկրետ եղանակ, ուարի նկարագրված արարքը պերք է որակվի որպես համակարգչային հափշվակությու, հետնաբար, Առաջին ատյանի դատարանի դատաւվճոի պատճառաբանությունները կառուցված են փրսւմարանորեն կապված ն գործի փաստական հանգամանքներից բխող հարակ, որոշակի ն համոզիչ հեպտնությունների վրա, ն արդյունքում մեղադրյալ Սերոբ Եսայանի կատարած արարքներին տրվել է ճիշտ իրավական գնահատական՝ դուրս չգալով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից (...)»':

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համակարգչային հափշտակության հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենա նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձնավորման ն իրավունքի զարգացման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ Սերոբ Եսայանին մեղսագրված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված համակարգչային հափշտակության հանցակազմի հատկանիշներին:

1. 2001 թվականի նոյեմբերի 23ին Բուդապեշտում ընդունված

«Կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի» (այսուհետ` Բուդապեշտի «Տես քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 67-73:

9

կոնվենցիա կամ Կոնվենցիա) 1ին հոդվածի համաձայն` «Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «Պճամակարգչային համակարգ» նշանակում է՝ ցանկացած սարք կամ փոխկապակցվող կամ կապակցվող սարքերի խումբ, որոնցից մեկր կամ մի քանիսը, ծրագրի համաձայն, կատարում են տվյալների ավտոմեւվ մշակում,

ո) ճամակարգչային տվյալներ» նշանակում է՝ փաստերի, տեղեկատվության կամ հասկացության հավաքումը այն ձնով, որը հարմար է համակարգչային համակարգերում մշակման համար, ներաոյալ այն ծրագրերը, որոնք ապահովում: են համակարգչային համակարգի գործառույթների իրականացումի, (...)»:

11.1. Բուդապեշտի կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային- իրավական փաստաթուղթն է, որն ուղղված է տեղեկատվական ն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից մշակված՝ Բուդապեշտի կոնվենցիայի բացատրական զեկույցում (այսուհետ` Բացատրական զեկույց) ընդգծվում է, որ Կոնվենցիայի հիմնական նպատակներն են՝ 1) ներպետական քրեական օրենսդրութան ներդաշնակեցում, 2 քրեադատավարական

մեխանիզմների ապահովումը` կիբերհանցագործությունների ն համակարգչային համակարգերի օգտագործմամբ կատարվող այ հանցագործությունների արդյոնավտ բացահայտման ն քննության համար, 3. միջազգային

համագործակցության արագ ն արդյունավետ իրավական ռեժիմի ձնավորումը:

Բացատրական զեկույցում նշվոմ է նան, որ համակարգչային

համակարգերում պարունակվող տեղեկատվության փոխանակման ն տարածման գործնականում անսահմանափակ հնարավորությունները հանգեցրել են առկա տեղեկատվության քանակի աննախադեպ աճի, ինչը, թեն դրական ակնհայտ ազդեցությանը, ունի նան իր բացասական կողմերը, քանի որ ի հայտ են գալիս նոր տեսակի հանցավոր արարքներ, իսկ ավանդական հանցագործությունները կատարվում են նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Միաժամանակ, սահմանափակված չլինելով որնէ կոնկրետ աշխարհագրական տարածքով կամ ազգային սահմաններով, նման հանցավոր արարքների հետնանքները կարող են շատ ավելի լայնածավալ լինել, քան նախկինում էր:

10

Այս տեսանկյունից Բուդապեշտի կոնվենցիան հիմնարար նշանակություն ունն կիբերհանցագործություննրի դեմ պայքարի նյութաիրավական ն դատավարական հիմքերի սահմանման ու հստակեցման հարցում, քանի որ այն մի կողմից նպաստում է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը՝ սահմանելով կիբերհանցագործությունների հիմնական շրջանակը ն այդ կերպ ապահովելով նան քրեական պատասխանատվության միասնականությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մյուս կողմից` ճնավորում է համապատասխան քրեադատավարական մեխանիզմներ` ուղղված վերոնշյալ ոլորտում կատարվող հանցավոր արարքների քննության արդյունավետության բարձրացմանը:

12. Կոնվենցիայի 1Լին հոդվածում տրվում են ընդհանուր սահմանումները, որոն, կարող են ուղենիշային լինել ներպետական մակարդակում համապատասխան հանցակազմերի բովանդակություն բացահայտելու ն վերաբերելի 0հատկանիշնեհի շրջանակը հստակեցնելու տեսանկյունից: Մասնավորապես, ընդհանուր հասկացություններում, ի թիվս այլնի, սահմանվում են համակարգչային համակարգի ն համակարգչային տվյալների բնորոշումները:

Այսպես՝ համակարգչային համակարգը բնութագրվում է որպես ցանկացած սարք կամ փոխկապակցվող կամ կապակցվող սարքերի խումբ, որոնցից մեկը կամ մի քանիսը, ծրագրի համաձայն, կատարում են տվյալների ավտոմատ մշակում:

Համակարգչային համակարգը Բացատրական զեկույցի մեջ մեկնաբանվում է որպես թվային տվյալների ավտոմատ մշակման համար նախատեսված սարք, որը կարող է գործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ նմանատիպ սարքերի հետ ցանցային փոխկապակցվածության պայմաններու: Ավտոմատ մշակումը ենթադրում է տվյալների մշակման իրականացում առանց մարդու անմիջական միջամտության՝ համակարգչային ծրագրի գործարկման միջոցով:

Համակարգչային ծրագիրը հրահանգների ամբողջություն է, որը գործարկվում է համակարգչային համակարգի կողմից՝ որոշակի արդյունքի հասնելու նպատակով, ընդ որում, նույն համակարգչային համակարգը կարող է գործարկել մեկից ավելի ծրագրեր:

1

Համակարգչային տվյալները Կոնվենցիայում բնութագրվում են որպես փաստերի, տեղեկատվության կամ հասկացության հավաքումը այն ձնով, որը հարմար է համակարգչային համակարգերում մշակման համար, ներառյալ նան ծրագրերը:

Բացատրական զեկույցում նշվում է, որ համակարգչային տվյալների վերոնշալ սահմանումը` Օհիմնված է 1Մտանդարտացման միջազգային կազմակերպության կողմից տրված բնորոշման վրա: Այն պարունակում է «մշակման համար հարմար» արտահայտությունը, ինչը ենթադրում է, որ տվյալները ներկայացված են այնպիսի ձնով, որը թույլ է տալիս դրանց անմիջական մշակում` համակարգչային համակարգի կողմից: Ուստի, «համակարգչային տվյալներ» հասկացությունը ներմուծվում է, որպեսզի հստակեցվի, որ Կոնվենցիայի շրջանակում որպես այդպիսին պետք է հասկանալ էլեկտրոնային կամ այլ՝ անմիջական մշակման ենթակա տվյալները:

121. Բուդապեշտի կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանվում է

համակարգչին առնչվող խարդախությունը, որի համաձայն՝ «Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենադրական ն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր ն անօրեն կերպով մեկ ուրիշ անձի սեփականության կորուստ պատճառելը.

ա) համակարգչային փվյալների ցանկացած մուտքով, փովտխությամի, ոչնչացմամի կամ արգելմամի,

ի) համակարգչային համակարգի գործողության ցանկացած աղավաղմամի, խարդախ ն անազնիվ մփտադրությամի, անօրեն իր կամ մեկ ուրիշ անձի համար տնտեսական շահ հայթայթելու նպապտաւկով»:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից երնում է, որ համակարգչի նկատմամբ միջամտությունը կարող է իրականացվել համակարգչային տվյալների ցանկացած մուտքով, փոփոխությամբ, ոչնչացմամբ կամ արգելմամբ կամ համակարգչային համակարգի գործողության ցանկացած աղավաղմամբ, որը հանգեցնում է մեկ ուրիշի սեփականության կորստի:

12

Բացատրական զեկույցում նշվում է, որ սուն հոդվածի նպատակն է քրեականացնել տվյալների մշակման ընթացքում կատարվող ցանկացած ապօրինի միջամտություն, որը հանգեցնում է գույքի ապօրինի փոխանցման:

Մասնավորապես, համակարգչին առնչվող խարդախությունն առկա է, եթե առաջացնում է մեկ այլ անձի սեփականության ուղղակի կորուստ, ն հանցավորը գործում է իր կամ մեկ այլ անձի համար անօրինական տնտեսական օգուտ ստանալու մտադրությամբ:

«Սեփականության կորուստը» լայն հասկացություն է ն ներառում է դրամական միջոցների, տնտեսական արժեք ներկայացնող նյութական ն ոչ նյութական ակտիվների կորուստը: Միաժամանակ, տնտեսական օգուտը պետք է ստացվի ապօրինի, իսկ նման օգուտ ստանալուն ուղղված օրինական գործողությունները չեն կարող ներառվել Սր սուն հոդվածով սահմանված հանցագործության շրջանակներում:

Բացատրական զեկույցում ընդգծվում է նան, որ համակարգչային խարդախությունները կատարվում են դիտավորությամբ, որին բնութագրական է խարդախ կամ այլ անազնիվ մտադրության առկայությունը:

13. Հայաստանի Հանրապետությունը Բուդապեշտի կոնվենցիան ստորագրել է 2001 թվականի նոյեմբերի 23-ին ն վավերացրել 2006 թվականի մարտի 21-ին: Կոնվենցիայով ստանձնած ապարտավորություննեը պատշաճ կատարելու ն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների շրջանակը հստակեցնելու նպատակներով

պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-392-Ն ՀՀ օրենքով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է Հավելված Կ 2-ով, որով սահմանվել է կիբերհանցագործությունների ցանկը: Մասնավորապես, վերոնշյալ փոփոխության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ գործնական անհրաժեշտություն է ունենալ կիրերհանցագործությունների ընդհանուր շրջանակ` հիմքում ունենալով «Կիրերհանցագոիծությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիայով, րար էության, առաջ քաշված այն չափանիշը, համաձայն որի՝ իրրն այդպիսին դիտարկվում են այն հանցանքները, որոնցով թիրախավորվում են համակարգիչը, համակարգչային համակարգը կամ

Թ

համակարգչային ցանցի, կամ այն հանցանքները, որոնք կատարվում են տեղեկավտվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաւների միջոցով:

Նշված ցանկում, ի թիվս այլ հանցանքների, ընդգրկվել է նան ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով նախատեսված համակարգչային հափշտակությունը:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում տրված է հափշտակության բնորոշումը, որի համաձայն՝ հափշտակությունն ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այ անձինը դարձնելն է: Հափշտակությունն Օավարտված է համարվու, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար փնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել:

ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 18Լրդ հոդվածի, սահմանում է հետնյալը՝ «մ. Համակարգչային հափշվաւկությունի՝ ուրիշի գուքի հափշփակությույ, ոիր կատարվել է համակարգչային վվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլվվության մուտքագրելու փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որնէ այլ եղանակով ներգործելու միջոցով (...)»:

14.1. ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ գլխում սահմանվում են հափշտակության տեսակները, որոնք միմյանցից, սահմանազատվում են օբյեկտիվ կողմի հատկանիշներով, այն է Նհանցագործութան կատարման եղանակով: Հափշտակության տեսակներից մեկն էլ համակարգչային հափշտակությունն է, որին բնութագրական է ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը հատուկ եղանակով համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով: Այլ կերպ՝ համակարգչային հափշտակությունն ըստ էության դրսնորվում է հափշտակության ավանդական եղանակներից որնէ մեկով, սակայն համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործմամբ: Հետնաբար, պետք է փաստել, որ

հափշտակության մնացած տեսակները ն համակարգչային հափշտակությունը

14

հարաբերակցվում են որպես ընդհանուր ն հատուկ նորմեր, ուստի արարքը պետք է որակել այն հոդվածով, որն առավել ամբողջական է արտացոլում կատարված հանցանքի բոլոր հատկանիշները:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաճայն՝ «Եթն անձի մեկ արարքում միաժամանակ աոկա են սույն օրենսգրքի Հատուկ մասի ընդհանուր ն հատուկ նորմեր, ապա արարքը որակվում է միայն հատուկ նորմով»:

Տվյալ պարագայում, համակարգչային հափշտակությունը հանդես է գալիս որպես հատուկ նորմ, քանի որ հափշտակությանը բնորոշ ընդհանուր հատկանիշներից բացի, հանցակազմում նկարագրվում են առանձնահատուկ հատկանիշներ, այն է՝ հանցանքը համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելով կատարելը, ուստի քրեաիրավական նորմերի մրցակցության կանոններով, նման դեպքերում արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 257րդ հոդվածով՝ անկախ այն հանգամանքից` հափշտակություն, Օկատարվել է գաղտնի կամ բացահայտ, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կամ այլ եղանակով:

142. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով նախատեսված համակարգչային հափշտակության հատկանիշների

մեկնաբանմանը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցագործության հիմնական Օ ։-անմիջական օբյեկտ սեփականութան պաշտպանության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս այն հարաբերությունները, որոնք ուղղված են համակարգչային տվյալների, համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի անվտանգության ապահովմանը:

Օբյեկտիվ կողմից համակարգչային հափշտակությունը դրսնորվում է ակտիվ գործողություններով՝ ուրիշի գույքի հափշտակությամբ, որը կատարվում է համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով: Ընդ որում, օրենքում թվարկվում է նման ներգործության հնարավոր եղանակների շրջանակը, այն է՝

-` համակարգչային տվյալը մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) միջոցով կամ

5

-այլ եղանակով ներգործելու միջոցով:

Միաժամանակ, պետք է նկատել, որ նման ներգործությունը պետք է լինի ապօրինի, այսինքն՝ առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության առկայության: Հետնաբար, եթե տվյալ արարքը կատարվում է համապատասխան թույլտվություն ունեցող անձի կողմից, ապա կախված հափշտակության եղանակից, այն կարող է որակվել որպես գողություն, խարդախություն ն այլն:

Հանցագործության սուբյեկտը ընդհանուր է՝ 16 տարին լրացած մեղսունակ, ֆիզիկական անձը, իսկ սուբյեկտիվ կողմից համակարգչային հափշտակությունը դրսնորվում է ուղղակի դիտավորությամբ:

Ֆ. Սոյն որոշման նախորդ կետում վերլուծված համակարգչային

հափշտակության հանցակազմի հատկանիշները գնահատելով սույն որոշման 1112.-րդ կետերում մեջբերված Բուդապեշտի կոնվենցիայի համապատասխան դրույթների վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՇԸ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի իմաստով՝ որպես համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց պետք է հասկանալ ցանկացած սարք կամ փոխկապակցված սարքերի խումբ, որոնք նախատեսված են թվային տվյալների ավտոմատ, այսինքն առանց մարդու անմիջական միջամտության, մշակման համար՝ համակարգչային ծրագրի գործարկման միջոցով: Համապատասխանաբար, որպես համակարգչային տվյալ պետք է դիտարկել ցանկացած էլեկտրոնային կամ այլ տվյալը, որը ենթակա է անմիջական մշակման համակարգչային համակարգի կողմից:

Համակարգչային տվյալը մուտքագրելը ենթադրում է ցանկացած թվային տվյալ համակարգչային համակարգ ներմուծելը (օրինակ մուտքանուն, գաղտնաբառ ն այն, փոփոխելը դրա սկզբնական բովանդակությունը մոդիֆիկացիայի ենթարկելը, այն տարբերվող տեսքի բերելը, ոչնչացնելը՝ տվյալը վերացնելն է, ջնջելը կամ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար անպիտան դարձնելը, իսկ ուղեփակելը կամ մեկուսացնելը՝ տվյալին հասանելիությունը բացառելն է, արգելափակելը ն այլն: Ինչ վերաբերում է համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի

16

աշխատանքի նկատմամբ որնէ այլ եղանակով ներգործելուն, ՕՁ ապա որպես այդպիսին պետք է հասկանալ համակարգչային համակարգի աշխատանքը որնէ կերպ խափանելը, համակարգչային տվյալներին տիրանալը, դրանք վնասելը ն այլն:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գողությունը՝ գաղտնի հափշվաւկությունը՝ (...)

2. Գողությունը, որը կատարվել է՝

(-)

3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այ եղանակով գույքի

պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ(..»:

Վճռաբեկ դատարանը գողության վերոնշյալ ծանրացնող հանգամանքին անդրադարձել է Վրեժ Ստեփանյանի գործով որոշման շրջանակներում՝ ընդգծելով հետնյալը. «(...) ՀՀ գործող քրեական օրենսգիքի 254-րդ հոդվածի վելվուծությունից երնում է, ոլ, ի տարբերություն ՀՀ նախկին քրնական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով գողության հանցակազմում (նան՝ ավազակության ն կողոպուվի դեպքում) նախատեսվել է նոր ծանրացնող հանգամանք, որն ավելի խիար պատասխանամտվություն է սահմանում գողությունը որնէ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարելու դեպքում: Մասնավորապես, օրենսդրի կողմից առավել վտանգավոր են գնահատվել գողության այն դրսնորումները, երը հանցավորն ուրիշի գույքին տիրանալու համար որոշակի ֆիզիկական արգելք է հաղթահարում՝ ընդհուպ մինչն ոչնչացնում կամ վնասում է այդ գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը (:.)»:

5 Տես Վճռաբեկ դատարանի՝ Վրեժ Ստեփանյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 15-ին կայացված թիվ ՍԴ/0129/01/20 որոշման 14.1-րդ կետը:

17

Այսպիսով, ինչպես հիշատակվել է վերոնշյալ որոշմամբ, գողության քննարկվող ծանրացնող հանգամանքի պարագայում հանցավորը լրացուցիչ միջոցնե է գործադրում հանցագործության կատարմանը խոչընդոտող արգելքները հաղթահարելու համար: Ընդ որում, նշված արգելքները պետք է ուղված լինեն գույքի պաշտպանությանը կամ պահպանությանը: Այլ կերպ՝ հանցավորը գիտակցում է, որ հավելյալ ջանքեր է գործադրում գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելու, վնասելու կամ շրջանցելու համար: Որպես այդպիսին կարող են դիտարկվել, օրինակ, հանցավորի կողմից պահեստի դուռը կամ կողպեքը կոտրելը, անվտանգության ճձայնաազդանշանային համակարգը խափանելը, անվտանգության պահոցը (սեյֆը) բացելը, ցանկապատի վրայով անցնելը ն այլն:

16.1. Գողության վերոնշյալ որակյալ հատկանիշի մեկնաբանությունը համադրելով սույն որոշման 14-15-րդ կետերում իրականացված համակարգչային հափշտակության հանցակազմի վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ուրիշի գույքի հափշտակություն կատարվել է համակարգչային համակարգն ըստ նպատակային նշանակության

օգտագործմամբ` համակարգչային տվյալն ապօրինի մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ այլ եղանակով ներգործելու միջոցով, ապա արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով: Այլ կերպ՝ համակարգչային հափշտակության առանձնահատկությունը կայանում է հենց նրանում որ հափշտակություն, հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան համակարգչային տվյալն օգտագործելու, առանց

քննարկվող հոդվածով նախատեսված եղանակներով համակարգչի,

համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի վրա ներգործելու ն համակարգչային ծրագրւմ առկա տվյալներին

հասանելիություն ստանալու:

Մինչդեռ, եթե անձը համակարգչային համակարգը օգտագործել է ոչ թե ըստ նպատակային նշանակության, այլ ոչնչացրել կամ վնասել է այն՝ դրանում գտնվող նյութական արժեքներին տիրանալու նպատակով (օրինակ՝ կոտրել է բանկոմատը), ապա արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ

18

մասի 3րդ կետով որպես տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարված գողություն:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ՝

- Սերոբ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Երնան քաղաքի 5" """"" փողոցի ""՞ հասցեում տեղակայված պահեստարան հանդիսացող «Հ» ՓԲ

ընկերության բանկոմատի հավելված ն ՀԱ-ի «ՀԵՅ»

խաղային հաշվեհամարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 20.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, վերջինս, Երնան քաղաքի ՞""""""" փողոցի "" հասցեում գտնվող «ՀՅ» ՓԲ ընկերության պահեստարան համարվող վճարահաշվարկային սարք (բանկոմատ) ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է ԱԵ.-ին պատկանող զգալի չափի՝ 160.000 ՀՀ դրամ գումարը::

- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ Սերոր Եսայանն առանց համակարգչային տվյալն օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու եղանակով կատարել է Հ.Ա-ի ն ԱԵ.-ի գույքի

հափշտակություն, հետնաբար՝ Սերոբ Եսայանին մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքի հատկանիշներին:

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ն օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները ն իրավաչափ եզրահանգում կատարել առ այն, որ 5 Տես սույն որոշման 7-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

19

հաստատված է մեղադրյալ Սերոբ Եսայանի կողմից երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարումըձ:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-16.Լ-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն կատարված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ կերպով վերլուծելով ն գնահատման ենթարկելով գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը, մեղադրյալի արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել են ճիշտ հետնության՝ իրավացիորեն փաստելով, որ Սերոբ Եսայանն առանց համակարգչային տվյալն օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու եղանակով կատարել է Հ.Ա-ի ն

ԱԵ.-ի գույքի հափշտակություն:

Այսպես՝ սույն գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սերոբ Եսայանը, նկատելով «2» ՓԲ ընկերության բանկոմատի «ՀՀՀ»

խաղային հաշվեհամարից ՀԱ-ի կողմից գումար կանխիկացնելու

անհաջող փորձերը, օգնություն ցուցաբերելու պատրվակով, մոտեցել ն իմացել է հիշյալ խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ նրա հեռանալուց հետո բանկոմատի համապատասխան հավելվածում հավաքել է խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը, ապօրինի մուտք գործել բանկոմատի համապատասխան հավելված ն հափշտակել տուժողին պատկանող զգալի չափերի՝ 20.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, հետնելով «Հ» ՓԲ ընկերության վճարահաշվարկային

սարքի մոտ «Հ» բուքմեյքերական ընկերությունում առկա խաղային հաշվից գումարը կանխիկացնել փորձող ԱԵ-ի

գործողություններին ն իմանալով ծածկագիրը, «Հ 22» ՓԲ ընկերության պահեստարան համարվող վճարահաշվարկային սարքից (բանկոմատից) ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է տուժողին պատկանող զգալի չափի ընդհանուր՝ 160.000 ՀՀ դրամ գումարը: 8Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

20

Մեջբերված փաստական տվյալներից երնում է, որ Սերոբ Եսայանն իրեն մեղսագրվող հափշտակությունները կատարել է «Հ» ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքը (բանկոմատը) օգտագործելով, այն է՝ տուժողների խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը մուտքագրելով՝ ապօրինի մուտք է գործել բանկոմատի համապատասխան հավելված ն հափշտակել տուժողներին պատկանող դրամական միջոցները:

18.. ՀՇ կենտրոնական բանկի խորհրդի` «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման 2-րդ գլխով սահմանված հիմնական հասկացությունների 3-րդ կետի Լին ենթակետի համաձայն՝ «Ֆինանսական գործառնությունների իրականացման ավվտմատ ասրք (այսուհետ` ՖԳԻԱՍ)' գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված

ինքնասպասարկման սարք, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումն առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի հաստատման»:

Նույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «ֆինանսական գործառնություն՝ սույն կարգի իմաստով վճարում, փոխանցում, արտարժույթի փոխանակում, հաշվի համալրում կամ հաշվից կանխիկացում, ինչպես նան օժանդակող ծառայություններ, որոնք կապված են ՖԳԻԱԺր շահագործող կազմակերպության գործունեություն, կարգավորող իրավական ակտերով թույլավրված ծեւոալյությունների մատուցման հեվփ»:

Վերոշարադրյալից բխում է, որ բանկոմատն ավտոմատ ինքնասպասարկող սարք է, որի միջոցով իրականացվում են ֆինանսական գործառնություններ, հետնաբար Բուդապեշտի կոնվենցիայի իմաստով՝ համարվում է համակարգչային համակարգ, քանի որ ծրագրի հիման վրա իրականացնում է տվյալների ավտոմատ մշակում:

Սույն դեպքում Սերոբ Եսայանն օգտագործել է այլ անձանց նույնականացնող տվյալները, որոնց օգտագործման օրինական թույլտվություն չի ունեցել, ն խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը «5 ՓԲ ընկերության բանկոմատի համապատասխան հավելվածում մուտքագրելու միջոցով հափշտակել

21

է հաշիվներում առկա գումարները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ նույնականացնող տվյալները հանդիսանում են համակարգչային տվյալներ, քանի որ թոյլ են տալիս մուտք գործել|Ս համակարգչային համապատասխան հավելված ն հասանելիություն ձեռք բերել անձանց անձնական հաշիվներին ու կատարել գործարքներ: Այլ կերպ՝ դրանք տվյալներ են, որոնք ենթակա են անմիջական մշակման համակարգչային համակարգի կողմից:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ համակարգչային հափշտակության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հափշտակությունը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան համակարգչային տվյալն

օգտագործելու (մուտքանուն, գաղտնաբառ կամ այլ նույնականացնող տվյալ ն այլն), առանց քննարկվող հոդվածով նախատեսված եղանակներով

համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի վրա ներգործելու ն համակարգչային ծրագրում առկա տվյալներին հասանելիություն ստանալու Ուստի, առանց տուժողների մուտքանունները ն գաղտնաբառերը համակարգչային համակարգ մոտքագրելու՝ Սերոբ Եսայանը չէր կարող հասան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/0594/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել