ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 126 — Գնդի ակումբի պետը պատասխանատու է` ակումբի ու գրադարանի աշխատանքը կազմակերպելու, քարոզչության տեխնիկական միջոցները, մշակութաժամանցային ունեցվածքն ու գրքային ֆոնդը ճիշտ օգտագործելու
Ամփոփում
Հոդված 126. Գնդի ակումբի պետը պատասխանատու է` ակումբի ու գրադարանի աշխատանքը կազմակերպելու, քարոզչության տեխնիկական միջոցները, մշակութաժամանցային ունեցվածքն ու գրքային ֆոնդը ճիշտ օգտագործելու և խնայելու, ակումբի և գրադարանի սարքավորումները անվնաս պահելու, շահագործման կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները պահպանելու համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի` անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալին: Գնդի ակումբի պետը պարտավոր է` - ակումբի և
Ամբողջ Տեքստ
Հոդված 126. Գնդի ակումբի պետը պատասխանատու է` ակումբի ու գրադարանի աշխատանքը կազմակերպելու, քարոզչության տեխնիկական միջոցները, մշակութաժամանցային ունեցվածքն ու գրքային ֆոնդը ճիշտ օգտագործելու և խնայելու, ակումբի և գրադարանի սարքավորումները անվնաս պահելու, շահագործման կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները պահպանելու համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի` անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալին: Գնդի ակումբի պետը պարտավոր է` - ակումբի և գրադարանի մշակութաժամանցային աշխատանքը կազմակերպել գնդի մարտական պատրաստության խնդիրներին համապատասխան. - մասնակցել ստորաբաժանումներում մշակութաժամանցային աշխատանքների անցկացմանը և անձնակազմի ժամանցի կազմակերպմանը. - անհրաժեշտ պայմաններ ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների գեղարվեստական ինքնագործունեության, նրանց մեջ գեղագիտական բարձր ճաշակի ձևավորման համար. - ղեկավարել գրադարանի աշխատանքը, հետևել գրքային ֆոնդի ճիշտ համալրմանը և օգտագործմանը. - իրացնել թերթերի և ամսագրերի կոլեկտիվ բաժանորդագրություն. - մասնակցել գնդի տարածքում, ուսումնական բազայի` իրեն կցված օբյեկտներում, ինչպես նաև ստորաբաժանումներում տեսողական քարոզչության ձևավորմանը. - եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ստուգել ստորաբաժանումների համար առանձնացված քարոզչության տեխնիկական միջոցների և մշակութաժամանցային ունեցվածքի վիճակը, ապահովել դրանց ժամանակին նորոգումը. - ակումբում ապահովել գույքի տեխնիկական շահագործման կանոնների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը. - ակումբում ապահովել գույքի տեխնիկական շահագործման կանոնների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը. Գնդի սպա-հոգեբանը
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
