Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59.1 — Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59.1 — Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 59.1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը 1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով: 2. Ռեդոմիցիլացվել կարող են առևտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ կու

Ամբողջ Տեքստ

Հոդված 59.1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը 1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով:

2. Ռեդոմիցիլացվել կարող են առևտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որոնց կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած՝ սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձևով։

3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ։

4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրականացվում է իրավաբանական անձի անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա՝ անձնական օրենքով սահմանված կարգով։

5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող կազմակերպությունների վրա: (59.1-ին հոդվածը լրաց.

17.11.16 ՀՕ-206-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել