ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 252 — Անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը 1.
Ամփոփում
Հոդված 252. Անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը 1. Առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: 2. Քաղաքացին իրավունք ունի դատահոգեբուժական փորձաքննությանը ներկայանալու իր ներկայացուցչի հետ: 3. Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից անձի ակնհայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 252. Անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը 1. Առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:
2. Քաղաքացին իրավունք ունի դատահոգեբուժական փորձաքննությանը ներկայանալու իր ներկայացուցչի հետ:
3. Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի վերաբերյալ անգործունակ ճանաչելու մասին դիմում է ներկայացվել, առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում անձին հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին և դրա հարկադիր կատարման դիմումը անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (252-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
