ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
21 հունիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա.Գյուլումյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա.Պետրոսյանի
Քննության առնելով Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարուժան Ավետիսյանը (ներկայացուցիչ`Տաթևիկ Սիրադեղյան) 06.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205- րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքին այնքանով, որքանով զրկում է դատավարության կողմերին իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու իրավունքից:
Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանափակել է դատավարության մասնակից հանդիսացող դիմողի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը հնարավորություն չտալով իրացնել դատարանի գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը բողոքարկելու իր սահմանադրական իրավունքը: Նշելով, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխի դրույթների շրջանակներում հատուկ վարույթի կարգով քննության է առնում անձանց սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի հավաքների ազատության իրավունքի իրացման արգելքի կամ սահմանափակման իրավաչափությունը, դիմողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթը ոչ միայն զրկում է անձին դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից, այլև ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգնման հնարավորությունից:
3. Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Վարուժան Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
21 հունիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
