ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 28 | ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Հ. Նազարյանի Ուսումնասիրելով Վարդուհի Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Վարդուհի Սարգսյանը 2016թ. սեպտեմբերի 28-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,1. Գործող ՀՀ Սահմանադրության 28, 29, 61, 63, 75, 78 և 79 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել. • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը. • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի ,եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որե արտահայտու-թյունըե:2 Դիմողի կարծիքով`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածը չի պարունակում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննար-կումն ապահովելու համար ընթացակարգեր, ինչի պարագայում վճռաբեկ դատա-րանի կողմից պատշաճ ներկայացված բողոքները վարույթ ընդունելու պարտակա-նությունը դառնում է ոչ իրատեսական, խախտվում է ՀՀ Սահմանադրության /2015 թվականի խմբագրությամբ/ 75-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ կազմակեր-պական կառուցակարգերի և ընթացակարգերի պահանջը, ինչի արդյունքում խախտվում և ոչ իրատեսական է դառնում վճռաբեկ դատարանի՝ որպես դատա-կան պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 2-րդ մասը, ինչպես նաև 234-րդ հոդվածը փոխկապակցված են: Վերջինս դրսևորվում է նրանում, որ եթե բողոքի բովանդա-կության մեջ առկա չեն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի վերաբերյալ փաստարկներ, ապա բողոքը չի բավարարում 231-րդ հոդ-վածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքի բովան-դակությանն առաջադրվող ձևական չափանիշները, և ըստ 233-րդ հոդվածի` այդպիսի բողոքը թերի է, և այն պետք է վերադարձվի` մատնացույց անելով այն ձևական սխալները, որոնք թույլ են տրվել, տրամադրելով ժամկետ` այն կրկին ներկայացնելու համար: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժում է վարույթ ընդունել օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերը և 231-րդ հոդվածով սահմանված չափանիշներն ամբողջությամբ բավարարող վճռաբեկ բողոքները` մատնանշելով ոչ թե բողոքի թերությունը, այլ ինչ-որ հիմնավորում-ների կամ համեմատությունների բացակայությունը: Ըստ դիմողի`օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի՝ ,եթե վճռաբեկ դատա-րանը հանգում է այն հետևության, որե արտահայտությունը /իրավակիրառ պրակ-տիկայում դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ/ վճռաբեկ դատարանի` նույն մասով սահմանված չափանիշների համաձայն բողոքը վարույթ ընդունելու պար-տականությունն իմաստազրկում է՝ այն դարձնելով բացարձակ հայեցողական լիա-զորություն, ինչի պարագայում վճռաբեկ դատարանի՝ որպես ՀՀ Սահմանադրու-թյան /2015 թվականի խմբագրությամբ/ 61-րդ հոդվածով սահմանված դատական3 պաշտպանության արդյունավետ միջոցի, իրավունքը խախտվում է, այսինքն՝ օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի՝ ,եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որե արտահայտությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկա-վարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդված-ների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճա-ռաբանությամբ. ա/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմ-նավորել ենթադրյալ օրենսդրական բացով: Օրենսդրական բացը` որպես իրավուն-քի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմա-նադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցու-թյանը` նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրա-վակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատա-րանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայ-մանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախ-տում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգաց-նելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենս-դրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրաց-նելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան4 իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի փաստարկներն առ այն, որ ,… ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածը չի պարունա-կում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկումն ապահովելու համար ընթացակարգեր, … ինչի արդյունքում խախտվում է և ոչ իրատեսական է դառնում վճռաբեկ դատարանի՝ որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքըե, ակնհայտ անհիմն են, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ դիմողի հան-դեպ կայացրած 2016 թվականի ապրիլի 27-ի որոշման ուսումնասիրությունը վկա-յում է, որ այն ստորագրել են պալատի նախագահը և թվով 8 դատավորներ, այն պարագայում, երբ համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 52-րդ հոդվածի`ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կազմված է պալատի նախա-գահից և ինը դատավորից, իսկ խնդրո առարկա իրավակարգավորման համաձայն` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչա-կան պալատը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պա-լատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով, վճռաբեկ բողոքը համար-վում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատա-վորների մեծամասնությունը: Այսինքն, ակնհայտ է խնդրո առարկա իրավակարգա-վորմամբ նախատեսված պահանջների պահպանված լինելու հանգամանքը: Հե- տևաբար, բացակայում են այն չափանիշները, որոնցից որևէ մեկի առկայությամբ պայմանավորված հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված ,օրենսդրական բացըե սահմանադրական դատարանի քննության առարկա դարձնելը. բ/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի՝ ,եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որե արտահայ-տության մասով դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական5 դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրու-թյամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարա-նում դիմումի քննության արդյունքում: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանա-դրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, ինքնանպատակ չէ և համաձայն դրա՝ վիճարկվող օրենքի դրույթի հա-կասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրենսդրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջ, ինչը չի բավարարում Սահմանադրական դատարան ներկայացված` խնդրո առարկա անհատական դիմումը: Դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են, քանի որ օրենսդիրը հստակ սահմանազատել է վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների 2 խումբ` ձևական և բովանդակային: Ընդ որում, եթե ձևական պահանջներին անհամապատասխանությունը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար, ապա բովանդակային պահանջներին անհամապատասխանությունը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու համար: Մասնավորապես, եթե օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերողի, հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար, ապա վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվում է, եթե, ի թիվս այլնի, բացակայում են օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասով նախա-տեսված հիմքերը, այսինքն` բացակայում են ոչ թե լոկ դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ փաստարկները, այլ դրանց առկայության վերա-բերյալ հիմնավորումները: Այսինքն, դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է ոչ թե այն պատճառով, որ դիմողը չի6 ներկայացրել օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան կետի առկայության մասին փաստարկներ, այլ այն պատճառով, որ դիմողը բավարար կերպով չի ներկայացրել օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համապա-տասխան կետի առկայության հիմնավոր լինելու վերաբերյալ փաստարկներ: Ինչ վերաբերում է դիմողի կողմից վիճարկվող` օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի՝ ,եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որե արտահայտությանը, ապա դրա վերաբերյալ դիմողի փաստարկները, որոնք ուղղված են վճռաբեկ բողոքի վերադարձման և մերժման հիմքերի սահմանազատմանը, որևէ կերպ չեն հիմնավորում, թե ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատա-րանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Վարդուհի Սարգսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունու-մը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 18 հոկտեմբերի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հոկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
