ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1110 — Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները 1.
Ամփոփում
Հոդված 1110. Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները 1. Բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով: Բացառիկ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաև` 1) բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ. 2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` դրանում ներառելով տեղեկություններ այն մասին,
Ամբողջ Տեքստ
Հոդված 1110. Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները 1. Բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով: Բացառիկ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաև` 1) բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ. 2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` դրանում ներառելով տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանում խախտված իրավունքը, ինչպես նաև թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում. 3) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
2. Մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործման պայմանագրերը խախտվելու դեպքում կիրառվում են պարտավորությունների խախտման համար պատասխանատվության մասին ընդհանուր կանոնները (գլուխ 26): (1110-րդ հոդվածը լրաց.
15.06.06 ՀՕ-143-Ն) Գ Լ ՈՒ Խ 63 ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
