Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37 — Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37 — Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 37. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք 1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտը հրապարակելը: 1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնու

Ամբողջ Տեքստ

Հոդված 37. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք 1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտը հրապարակելը: 1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, հայցադիմումի ընդունումը մերժվում, կամ հայցադիմումը վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով: 1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե՝ 1) պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ. 2) հայցի և գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

3. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցով որպես պատասխանող կարող է հանդես գալ սկզբնական հայցով հայցվորը և (կամ) պատասխանողը: (37-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել