Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 67 — Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ 1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչեւ պատժի լրիվ կրելը դատա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 67 — Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ 1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչեւ պատժի լրիվ կրելը դատա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 67.Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ 1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչեւ պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը: 2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, եթե դա կապված չէ ազատազրկման հետ, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 67.Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ

1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչեւ պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:

2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, եթե դա կապված չէ ազատազրկման հետ, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը:

3. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձեւով վերջնական պատիժը չի կարող գերազանցել երեսուն տարին:

4. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:

5. Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով:

6. Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:

(67-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել