Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սերոբյան — ՎԴ/10369/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սերոբյան — ՎԴ/10369/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/10369/05/191 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գրիգոր Սերոբյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի ն ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչն 23.02.2017 թվականը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Գրիգոր

Ամբողջ Տեքստ

Մ"

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10369/05/19

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10369/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան

Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի ապրիլի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գրիգոր Սերոբյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի ն ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչն 23.02.2017 թվականը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Գրիգոր Սերոբյանը պահանջել լէ ` Նախարարությանը պարտավորեցնել կատարել որոշակի գործողություններ՝ վճարել իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի ն ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչն 23.02.2017 թվականը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 03.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ պարտավորեցվել է Նախարարությանը Գրիգոր Սերոբյանին վճարել (հատուցել) 2009-2017 թվականների ընթացքում 357 շաբաթ օրերի ժամը 09:00-ից մինչն 14:00-ի ն ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների 27 օրերի համար նախատեսված գումարները, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Էլյա Բղդոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկեաբանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ին մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ ն 185-րդ հոդվածները, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի «ե» ենթակետը, 3-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 8-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ՝' Կանոնագիրք) 2-րդ, 3-րդ, /-րդ, 227-րդ ն 23-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը ն կարգը սահմանելու մասին» Ի) 712-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությունը զինծառայողի համար, ով ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ներգրավված է եղել հանգստյան կամ տոնական օրերին ծառայության` նախատեսում է հանգստի լրացուցիչ օրերի տրամադրում ծառայության շահերի հաշվառմամբ, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին, այսինքն, զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում, այլ տրվում է լրացուցիչ հանգստյան օր, կամ այն կարող է միացվել հիմնական արձակուրդին:

Այլ կերպ ասած՝ օրենսդրությամբ նախատեսված չէ զինծառայողի վարձատրություն արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար կամ դրանց դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում, որպիսին դրված է հայցապահանջի հիմքում: Տվյալ դեպքում Նախարարությունը, որպես պետական մարմին, կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքներով, իսկ զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորի շաբաթ օրերին ծառայելու ն այդ օրերը հիմնական արձակուրդին չավելացնելու պարագայում այն կարող է դիտվել միայն որպես չօգտագործված արձակուրդի համապատասխան օրեր, որի վարձատրման կարգը սահմանված է ՀՀ. կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898 որոշման 2-րդ կետով:

Այսպիսով՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, առկա է իրավունքի զարգացման խնդիր հետնյալ հարցի վերաբերյալ. իրավահարաբերությունը կարգավորող հատուկ օրենքի («Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք) կարգավորող նորմի առկայության պարագայում,

Յ

արդյո՞ք կիրառելի է ընդհանուր օրենքի (ՀՀ աշխատանքային օրենսգիրք) միննույն իրավահարաբերությունը կարգավորող նորմը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3) ՀՀ պաշտպանության նախարարի 09.08.1999 թվականի թիվ 2942 հրամանից քաղվածքի համաձայն՝ նույն թվականի օգոստոսի 11-ից Գրիգոր Սերոբյանը նշանակվել է 3-րդ տանկային վաշտի 3-րդ դասակի հրամանատար (հատոր 1-ին, գ.թ. 57):

2) ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2017 թվականի թիվ 372 հրամանի համաձայն` Գրիգոր Սերոբյանն արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր, զինվորական ծառայության ընդհանուր ստաժը զինված ուժերում 10.02.2017 թվականի դրությամբ կազմում է օրացուցային 21 տարի 04 ամիս 10 օր (հատոր 1-ին, գ.թ. 65):

3) Գրիգոր Սերոբյանը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումով խնդրել է կատարել հաշվարկ իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի քանակի, ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի քանակի ն այդ օրերի համար տրամադրվելիք վարձատրության չափի վերաբերյալ ն այդ գումարները վճարել իրեն (հատոր 1-ին, գ.թ. 68-69):

4) ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 31.10.2019 թվականի թիվ 1127 գրությամբ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Գ. Հայրապետյանին հայտնվել է, որ Գրիգոր Սերոբյանի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է տրամադրել 2009 թվականի հունվարի 01-ից սկսած, քանի որ մինչն նշված տարեթվի շարային մասի վերաբերյալ հրամանների գրքերը 07.05.2019 թվականի ելք 077 գրությամբ ուղարկվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվ: Նույն գրությամբ հայտնվել է հետնյալը.

«... 2. փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյան՝

1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչն ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օրեր:

2) Նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական ն սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016՝ թվով 17 շաբաթ օրեր:

3) Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել է հերթական, ինչպես նան լրացուցիչ արձակուրդներ հետնյալ ժամկետներում՝

- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

-11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,

- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

-13.02.2010-27.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,

-16.06.2010-30.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,

-16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,

- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օրեր,

- 22.08.2011-05.09.2011 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,

- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,

- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 25.07.2013-27.08.2013՝ 34 օր, թվով 4 շաբաթ օրեր,

4

- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 21..07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 7 շաբաթ օրեր,

-16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օրեր,

- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով Յ շաբաթ օրեր,

- 01.08.2016-09.09.2016՝ 40 օր, թվով 6 շաբաթ օրեր,

- 24.02.2017-26.02.2017 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր:

4) Գտնվել է վերակարգում որպես զորամասի հերթապահ թվով 6 շաբաթ օր՝ 21.03.2009, 29.06.2013, 07.09.2013, 19.10.2013, 21.12.2013 ն 10.12.2016 ...»:

- ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 22.01.2021 թվականի թիվ 100 գրությամբ Նախարարության իրավաբանական վարչության պետին հայտնվել է հետնյալը.

«... Գրիգոր Լյովայի Սերոբյանին 2009 թվականից մինչն զորացրման օրը՝ 03.03.2017թ., ընկած ժամանակահատվածում հերթական արձակուրդ հատկացնելու ժամկետները՝

-11.08.2009-09.09.2009՝ 30 օր (2009թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 12.02.2010-26.02.2010՝ 15 օր,

-15.06.2010-29.06.2010՝ 15 օր (2010թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր,

- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր (2011թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),

- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր (2012թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),

- 25.07.2013-26.08.2013՝ 33 օր (2013թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 (յոթ) օր),

- 21..07.2014-30.08.2014՝ 40 օր (2014թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր,

- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 01.08.2016-12.09.2016՝ 43 օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր):

Իսկ 30.06.2020թ. ելք Ա 522 գրության 4-րդ ենթակետում նշված է եղել, որ ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելիս 2017թ.-ի չօգտագործված արձակուրդի համար (2017թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 օր) ստացել է դրամական փոխհատուցում՝ 78552 ՀՀ դրամ ...:

2009-2015թթ. ներառյալ չօգտագործված արձակուրդը կազմել է 27 օր: ... Տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի Ա 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական ծառայությունից արձակվող ն ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու ն դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից Հչօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին տրվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ...» (հատոր 1-ին, գ.թ. 71-73):

5) ՀՀ կենտրոնական արխիվի պետի 11.06.2020 թվականի թիվ 604 գրությամբ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին հայտեվել է, որ ՀՀ ՊՆ 20666 զորամասի 1999-2000 թվականների, ՀՀ ՊՆ 58831 զորամասի 2000-2001 թվականների, ՀՀ ՊՆ 24236 զորամասի 2001-2008 թվականների արխիվային փաստաթղթերում ելակետային հրամաններ չկան, իսկ ՀՀ ՊՆ 24236 զորամասի 2009-2017 թվականների հրամանագրքերն արխիվին հանձնված չեն: (հատոր 3-րդ, գ.թ. 15):

6) ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին հայտնվել է հետնյալը.

5

«... ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին զինծառայող փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի վերաբերյալ տեղեկատվությունները հնարավոր է տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, քանի որ մինչն նշված տարեթվի շարային մասի վերաբերյալ հրամանների գրքերը 2019 թվականի մայիսի 7-ի ելք 077 գրությամբ ուղարկվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվ:

(..)

Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի յուրաքանչյուր շաբաթ օրերին (լրացուցիչ տեղեկացնում եմ, որ շաբաթ օրերի տնողությունը եղել է ժամը 09:00-ից մինչն ժամը 14:00) ծառայության ներկայանալու փաստը զորամասում ամրագրված լինելու վերաբերյալ որնէ փաստաթուղթ չկա, քանի որ ներկայանալու փաստը հիմնավորող փաստաթուղթ կարող էին հանդիսանալ միայն ուսումնական ծրագրով նախատեսված դասացուցակները, որտեղ գրառվում են պարապմունքն անցկացնող դասախոսի տվյալները, պարապմունքի օրը ն թեման, սակայն դասացուցակների պահպանման ժամկետից ելնելով (ՀՀ ՊՆ 31.03.2010թ. հրաման Ւ| 058, հոդված 247, արխիվ չեն հանձնվում, ոչնչացվում են անհրաժեշտությունն անցնելուց հետո՝ գործավարության ավարտից 1 տարի անց)՝ դրանք ոչնչացվել են:

Ստացվում է, որ.

1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչն ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օր,

2) նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական ն սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016, 31.12.2016, 07.01.2017, 28.01.2017՝ թվով 20 շաբաթ օր,

3) փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել են հերթական, ինչպես նան լրացուցիչ արձակուրդներ հետնյալ ժամկետներում՝

- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2009թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

-12.02.2010-26.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օր,

- 15.06.2010-29.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2010թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր,

- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օր,

- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2011թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),

- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2012թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),

- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 25.07.2013-26.08.2013՝ 33 օր, թվով 5 շաբաթ օր (2013թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 (յոթ) օր),

- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 6 շաբաթ օր (2014թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

-16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օր,

6

- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 01.08.2016-12.09.2016՝ 43 օր, թվով 6 շաբաթ օր (2016թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),

- 24.02.2017-26.02.2017 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,

4) ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելիս 2017թ.-ի չօգտագործված արձակուրդի համար (2017թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 օր) ստացել է դրամական փոխհատուցում՝ 78552 ՀՀ դրամ:

Այսպիսով, փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի համար 2009 թվականի հունվարի 1-ից մինչն ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելու օրը՝ 03.03.2017թ.,

- Առանց արձակուրդում, գործուղման մեջ, հոսպիտալում բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածների ն ոչ աշխատանքային, տոնական ն սգո օրերի՝ փոխգնդապետ Գ. Սերոբյանի շաբաթ օրերին ծառայության ներկայանալու օրերի քանակը ենթադրաբար կարող էր կազմել 357 կես աշխատանքային օրից ոչ ավելի, ենթադրաբար՝ այն պարզ պատճառով, որ նշված օրերին նրա ծառայության ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ փաստական տվյալներ զորամասում չկան:

- 2009-2015թթ. ներառյալ չօգտագործած արձակուրդը կազմել է 27 (քսանյոթ) օր: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի Ա 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական ծառայությունից արձակվող ն ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու ն դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասսամբ օգտված) զինծառայողներին տրվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում»:

Հավելեմ նան, որ համաձայն ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 5-րդ գլխի 227-րդ հոդվածի՝ ռազմաուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոնների ունկնդիրների ն կուրսանտների համար ծառայողական շաբաթվա տնողությունը սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով, իսկ փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանը հանդիսացել է դասախոսական կազմի զինծառայող, ուստի չի բացառվում վերջինիս ներգրավվածությունն ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝ շաբաթ օրերին, սակայն տվյալ դեպքում նույն հոդվածի համաձայն՝ հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված զինծառայողներին շաբաթվա մյուս օրերին հրամանատարի որոշմամբ հանգստյան օր տրամադրված լինելը նս չի բացառվում, որը կարող էր լինել նան բանավոր կարգով: Նշված զինծառայողին շաբաթ օրերին ծառայության ներգրավելու դեպքում շաբաթվա մյուս օրերին հանգստյան օր տրամադրելու վերաբերյա՝։ փաստական տվյալներ կամ հստակ տեղեկություններ զորամասում չեն պահպանվել ...» (հատոր 2-րդ, գ.թ. 39-42):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունների եկատմամբ' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

7

ՀՀ. Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ ՆՍահմանադրությաան 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1ին մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ ն արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրա ն շաբաթական հանգստի, ինչպես նան ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից՝ բացառությամբ ի շահ հանրության՝ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետնում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել ն հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան (տե'ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ. ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձենավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ն կապված չէ ներպետական օրենսդրության ձնական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» ն հետնաբար նան՝ «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական

8

շահ (տե՛ս, խԽնոռջ/ցո .ոժ Տտօդյօո ւ. Ճոտօուռ (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով՝ օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, ՔՐՓջտօ9 Շօտքռուռ խռտօն Տ.'Ճ. ռոմ Օիօջ մ. 8519)ստ (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 3: «Օրինական սպասելիք»ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի ։տպավորություն ն վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛՛ս, Կօքօօ: 7. ՏԼ/օիզ (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Ցսոմօմ .. ԽԹաջառ (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ կարնորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը ն գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր ն այդ հարցի նկատմամբ չի կարող ձնական մոտեցում դրսնորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման ն աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նան անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»:

Համադրելով Եվրոպական դատարանի ն ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության (ե՛ս, Մանվել Գաբրիելյանն ըեդդմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴԶ/0045/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ե դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

9

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նան հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր «զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), (...):

«Զինվորական ծառայության Ա զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն զինվորական ծառայություը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ն այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...):

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք), որով սահմանվել են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց `փոխհարաբերությունները, գնդի եո նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նան ներքին կարգուկանոնը:

Կանոնագրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը ն պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության ն անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու ն սնվելու համար:

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ծառայողական շաբաթվա տնողությունը սահմանվում է ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների նե զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների Ա ուսանողների համար` վեցօրյա շաբաթ՝ հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նան կին զինծառայողների համար՝ հնգօրյա շաբաթ՝ հանգստյան երկու օրով:

(..)

Հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներն ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տնողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած

զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի

10

սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու ն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Կանոնագրքի 231-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր` սպառազինության, ռազմական տեխնիկայի ն այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների ն ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման ն բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու ն այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, Ա անձնակազմը լողանում է բաղնիքում:

Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր՝ ամբողջ անձնակազմի ներգրավումով:

Հավաքակայանային-տնտեսական ն հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի՝ սպառազինության ն թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ ն հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:

Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները ն առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի ն զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ ն ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

Կանոնագրքի 290-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հանգստյան ն տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին ն ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, հաստատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, սահմանել է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի ն նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նան ներքին կարգուկանոնը: Ըստ այդմ, Կանոնագրքի «Ժամանակի բաշխումը ն առօրյա կարգուկանոնը» վերտառությամբ 5-րդ գլխում սահմանվել է զորամասում ժամանակի բաշխման իրականացման կարգը, որն, ի թիվս այլնի, ուղղված է մշտական մարտական պատրաստության ապահովմանը: Այս նպատակով զորամասում ըստ պլանների անցկացվում են հավաքակայանային-տնտեսական ն հավաքակայանային օրեր, ինչն իր հերթին ենթադրում է զինծառայողների շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությութխից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման հնարավորություն:

Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանել է սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետնյալ եղանակները՝

- շաբաթվա մյուս օրերին տրամադրվում է հանգիստ՝ ծառայության շահերի հաշվառումով,

11

- այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հնարավորություն նե սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվելու Ա զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձնով տրվելու իրավակարգավորումներ՝ չի հստակեցրել այն հարցը, թե լրացուցիչ օրերի ձնով հանգիստ տրամադրելու անհնարինության կամ չտրամադրելու դեպքերում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է հանգստյան ն ոչ աշխատանքային՝ տոնական ն հիշատակի օրերին աշխատանքի վարձատրությունը սահմանող ընդհանուր կանոններին ն զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցումը նախատեսող հատուկ կանոններին, ըստ այդմ` խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի որոշման հարցին:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան Ա օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական ն հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

«Զինվորական ծառայության Ա զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ նե պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին ն հիմնական պայմաններին համապատասխան: (...):

Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցի մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ ն տրվում է՝ ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է՝ պետական ծառայության պաշտոն

12

զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության ն փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած ն պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի ն ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` հավելումը նույն ենթակետում նշված պայմաններից որնէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ (...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական ն փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպե նան հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով ..պայմանավորված՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:

«Պետական պաշտոններ նս պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ն փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

«Պետական պաշտոններ նս պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափեր ն կարգը սահմանում է Հայաստանի 6Հանրապետության կառավարությունը:

ՀՀ (կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության 0առանձնահատկո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/10369/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել