Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 131 — Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 131AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 131 — Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 131. Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը 1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը. 1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին. 2) հայցադիմումը վերադարձնելու մասին. 3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին. 4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին. 5) վրիպակն

Ամբողջ Տեքստ

Հոդված 131. Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը 1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը. 1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին. 2) հայցադիմումը վերադարձնելու մասին. 3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին. 4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին. 5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին. 6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին. 7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին. 8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին. 9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը. 10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի. 11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը. 12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:

2. Եթե վարչական դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքով որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը համարվում է վերացված, իսկ հայցադիմումի ընդունումը՝ մերժված: (131-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-128-Ն, փոփ.

02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել