Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1718 հունիսի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունիսի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | «ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

18 հունիսի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով §Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` §Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի հունիսի 1-ին, իսկ այդ դիմումին կցված նյութերում տեղ գտած վրիպակն ուղղելու դիմումը` 2015 թվականի հունիսի 11-ին)` խնդրելով.

§Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27, 3, 43-րդ (2-րդ մաս) հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել §Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասի` §ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով» դրույթը,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 18 և 19, 27, 43-րդ (երկրորդ մաս) հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել §Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` §սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները» ու §հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը» դրույթները և ՀՀ §Քրեական դատավարության» օրենսգրքի 279-րդ հոդվածի §այլ հաղորդումների» դրույթները` աղբյուրը բացահայտելու վարույթների մասով»:

Դիմողը գտնում է, որ, մասնավորապես, §Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող` §ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով» դրույթը չափազանց լայն հնարավորություն է ընձեռում միջամտելու խոսքի ազատության իրավունքին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի իրավակարգավորումներն անհամատեղելի են արդար դատաքննության և խոսքի ազատության իրավունքների կոնվենցիոն և սահմանադրական սկզբունքների հետ: Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. §Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` §Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի §այլ հաղորդումների» դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

18 հունիսի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել