Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 232 — Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը 1. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վր
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 232 — Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը 1. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վր

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 232.Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը 1. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 232.Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը

1. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(232-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել