ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 37 — Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 37. Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելը 1. Ծառայության ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝ 1) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս. 1․1) սույն օրենքի 19․1-ին հոդվածի հիման վրա այլ պաշտոնի նշանակվելու դեպքերում․ 2) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պա
Ամբողջ Տեքստ
Հոդված 37. Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելը 1. Ծառայության ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝ 1) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս. 1․1) սույն օրենքի 19․1-ին հոդվածի հիման վրա այլ պաշտոնի նշանակվելու դեպքերում․ 2) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ. 2․1) Ծառայության գործունեությունը դադարեցվելու դեպքում․ 3) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս. 4) իրենց դիմումի համաձայն. 5) ծառայությունը դադարեցվելու դեպքում. 6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում։
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: (37-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
