«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ Դ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-157)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հուլիսի 2021թ. ՍԴԱՈ - 157 | «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դիմողի կողմից ներկայացված միջնորդությունները, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումը: 2021 թվականի հուլիսի 9-ին դիմողը ներկայացրել է միջնորդություն խնդրելով որպես գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող նյութ ընդունել միջնորդությանը կից ներկայացված «2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նախընտրական քարոզչության ժամանակ օգտագործված հռետորաբանության ազդեցությունը ընտրողների հոգեբանության և վարքագծի վրա փորձագիտական եզրակացություն» վերտառությամբ նյութը: Գործի դատաքննության ընթացքում դիմողը միջնորդել է նաև միջնորդությանը կից ներկայացված փորձագիտական եզրակացություն կազմած մասնագետին ներգրավել գործին որպես փորձագետ կամ վկա: Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով ներկայացված միջնորդությունը, արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի ելքով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը: Այլ կերպ, Սահմանադրական դատարանն է ներգրավում փորձագետ, ընդ որում միայն վերջինիս համաձայնության դեպքում և, Սահմանադրական դատարանն է որոշում փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը գործին դրանց հնարավոր առնչության չափանիշով: Քննարկվող դեպքում առկա չեն այնպիսի հարցեր, որոնք Սահմանադրական դատարանն անհրաժեշտ կհամարեր ներկայացնելու փորձագիտական եզրակացության: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ: Խնդրո առարկա հոդվածի վերլուծությունից բխում է, որ անձը Սահմանադրական դատարանում գործով վկայի դատավարական կարգավիճակ կարող է ձեռք բերել այն դեպքում, երբ վերջինիս ցուցմունքներով հնարավոր է բացահայտել գործով պարզման ենթակա որևէ փաստ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի միջնորդության մեջ մատնանշված անձին որպես վկա ներգրավելը հիմնավորվում է ոչ թե գործով պարզման ենթակա որևէ փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություն ստանալու, այլ դրա վերաբերյալ հատուկ մասնագիտական (հոգեբանական) վերլուծություն (փորձաքննություն) կատարելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դիմողի կողմից ներկայացված միջնորդությունները մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
13 հուլիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-157
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-157
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
