Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29 — Ջրօգտագործման թույլտվության հայտը Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝ 1) ս
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29 — Ջրօգտագործման թույլտվության հայտը Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝ 1) ս

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 29. Ջրօգտագործման թույլտվության հայտը Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝ 1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին և դրանց առնչվող իրավական այլ ակտերին. 2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին: Եթե ջրօգտագործման թույ

Ամբողջ Տեքստ

Հոդված 29. Ջրօգտագործման թույլտվության հայտը Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝ 1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին և դրանց առնչվող իրավական այլ ակտերին. 2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին: Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների և համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը և գտնվելու վայրը: Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ և Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաև գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի ղեկավարը: Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը: (29-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել