Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 399 — Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվություն կիրառելու ընդհանուր պայմանները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 399AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 399 — Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվություն կիրառելու ընդհանուր պայմանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 399. Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվություն կիրառելու ընդհանուր պայմանները 1. Հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության ենթակա չեն, եթե հարկային իրավախախտման օբյեկտ հանդիսացող տվյալ հարկային իրավահարաբերությունում առաջնորդվել են Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի պաշտոնական պարզաբանումներով: 2. Հարկ վճարողները կամ հարկային գործակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 399. Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվություն կիրառելու ընդհանուր պայմանները 1. Հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության ենթակա չեն, եթե հարկային իրավախախտման օբյեկտ հանդիսացող տվյալ հարկային իրավահարաբերությունում առաջնորդվել են Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի պաշտոնական պարզաբանումներով:

2. Հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային մարմնի կամ օրենքով լիազորված այլ պետական մարմինների կողմից հարկային պատասխանատվության են ենթարկվում Օրենսգրքով սահմանված կարգով ընդունված ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ, եթե Օրենսգրքով նախատեսված է ուսումնասիրության արդյունքում հարկային պարտավորությունների առաջադրում կամ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտով կամ այլ վարչական ակտով:

3. Հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից երկու և ավելի հարկային իրավախախտում կատարելու դեպքում հարկային պատասխանատվությունը կիրառվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին:

4. Հարկ վճարողին կամ հարկային գործակալին հարկային իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը չի ազատում նրանց կամ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարչական, քրեական կամ այլ պատասխանատվության կիրառումից:

5. Հարկային պատասխանատվության կիրառումը հարկ վճարողին չի ազատում Օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: (399-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել