Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 223 — Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվին , հաշվանցումը և (կամ) վերադարձը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 223AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 223 — Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվին , հաշվանցումը և (կամ) վերադարձը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 223. Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվին , հաշվանցումը և (կամ) վերադարձը 1. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված է հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, Օրենսգրքի` հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: 1.1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 223. Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվին , հաշվանցումը և (կամ) վերադարձը 1. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված է հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, Օրենսգրքի` հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: 1.1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը՝ որպես պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումար, մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հարկային տարվա համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հարկային տարվա համար ներկայացվող ռոյալթիի հարկային հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին ռոյալթիի հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:

2. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով : (223-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց.

01.03.23 ՀՕ-101-Ն ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Բ Ա Ժ Ի Ն 11 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸ Գ Լ ՈՒ Խ 45 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել