ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 310 — Նախնական դատալսումներ նշանակելը 1.
Ամփոփում
Հոդված 310. Նախնական դատալսումներ նշանակելը 1. Նախնական դատալսումները պարտադիր են բոլոր քրեական վարույթներով: 2. Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին: 3. Եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, ապա դատարանն առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին խ
Ամբողջ Տեքստ
Հոդված 310. Նախնական դատալսումներ նշանակելը 1. Նախնական դատալսումները պարտադիր են բոլոր քրեական վարույթներով:
2. Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
3. Եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, ապա դատարանն առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործը ստանալու և որոշումը կայացնելու օրվա, ինչպես նաև նախնական դատալսումների վայրի և ժամանակի մասին:
5. Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին` դրան կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ: Հուշաթերթը ներառում է նաև սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
