Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 61 — Փոփոխությունների գրանցումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 61AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 61 — Փոփոխությունների գրանցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 61. Փոփոխությունների գրանցումը 1. Կառավարիչները և օտարերկրյա կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում. 1) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությու

Ամբողջ Տեքստ

Հոդված 61. Փոփոխությունների գրանցումը 1. Կառավարիչները և օտարերկրյա կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում. 1) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները. 2) (կետն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-213-Ն) 3) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները. 4) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցել այդ փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված փոփոխությունների գրանցման արդյունքում կառավարչին տրամադրված լիցենզիայի, գրանցման վկայականի և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության վերաձևակերպման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կենտրոնական բանկը փոփոխությունները գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում այդ որոշմամբ բավարարում է նաև փոփոխության գրանցման միջնորդագրին կից ներկայացված լիցենզիայի, գրանցման վկայականի և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության վերաձևակերպման միջնորդագիրը:

3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Փոփոխությունները գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցվելու պահից:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագրերի բավարարման որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը պարտավոր է վերաձևակերպված գրանցման վկայականը, լիցենզիան և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը հանձնել կառավարչին:

7. Կառավարիչն իր կանոնադրական կապիտալի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարչի հետ չփոխկապակցված որևէ այլ բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են համապատասխան բանկի կողմից, և կառավարիչը չի կարող տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:

8. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ կառավարչի, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության ղեկավարների մասնագիտական որակավորման վկայական ստանալու նպատակով կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ են ներկայացվել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

9. Կառավարչի գործունեության կանոնների փոփոխությունները դրանց տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ` ի գիտություն, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանց գրանցման պահանջ: (61-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն) Գ Լ ՈՒ Խ 10 ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ իրական շահառուները (վերնագիրը լրաց.

03.06.21 ՀՕ-258-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել