ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2014 թվականի հունիսի 11-ին «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում` 1) վերնագիրը «պաշտոնի» բառից առաջ լրացնել «պաշտոնների խմբերը, զինվորական պաշտոնների անվանացանկը և զինվորական» բառերով.
2) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Զինվորական պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Զինվորական բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».
4) 3-րդ մասից հանել վերջին պարբերությունը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2014 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-60-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-60-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2014-16.12.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2014.06.30/34(1047) Հոդ.519 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.06.2014 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.06.2014 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2014 Ուժը կորցրել է 16.12.2017 Հիմնական ակտ 11.06.2014, ՀՕ-60-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-380-Ն 03.07.2002, ՀՕ-380-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՀՕ-60-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
