Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-329 դեկտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 32 | ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

9 դեկտեմբերի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացի Լևոն Պողոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Լևոն Պողոսյանը 2013թ. նոյեմբերի 20-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետը և 290-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 91-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Ըստ դիմողի վիճարկվող նորմերը լիարժեք չեն ապահովում անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումը և արդար ու անաչառ դատաքննությունը հակասելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 91-րդ հոդվածներին։

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետը չի կիրառվել դիմողի նկատմամբ։ Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

3. Դատական կազմը գտնում է նաև, որ ներկայացված դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի մասով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 և 69-րդ հոդվածների պահանջներին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Քաղաքացի Լևոն Պողոսյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը

համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Քաղաքացի Լևոն Պողոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետի մասով մերժել։

3. Սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

9 դեկտեմբերի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել