ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մարտի 5 - ին « ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի ընդունած և գործողության մեջ դրած ստանդարտներին.».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս և ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:»: Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «8) տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին առաջին անգամ մասնակցելու դեպքի:»: Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) Հեռարձակողի կամ օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, տեխնիկական խոչընդոտներ են ստեղծվում այլ Հեռարձակողների և օպերատորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.».
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. «6.1) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողն իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում.»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մարտի 25 Երևան ՀՕ-45-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-45-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.04.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.03.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.04.2025 Հիմնական ակտ 05.03.2025, ՀՕ-45-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.07.2020, ՀՕ-395-Ն 16.07.2020, ՀՕ-395-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-45-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
