Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 230 — Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի ծառայողական օրվա սկիզբը և ավարտը, ուտելու համար
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 230AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 230 — Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի ծառայողական օրվա սկիզբը և ավարտը, ուտելու համար

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 230. Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի ծառայողական օրվա սկիզբը և ավարտը, ուտելու համար (ճաշի) ընդմիջման, ինքնուրույն նախապատրաստման (շաբաթական առնվազն 4 ժամ), ամենօրյա պարապմունքների նախապատրաստման և ֆիզիկական պատրաստության (շաբաթական առնվազն 3 ժամ ընդհանուր տևողությամբ) ժամանակը: Ծառայության ժամանակատեղաբաշխման սահմանման ժամանակ հաշվի է առնվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 230. Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի ծառայողական օրվա սկիզբը և ավարտը, ուտելու համար (ճաշի) ընդմիջման, ինքնուրույն նախապատրաստման (շաբաթական առնվազն 4 ժամ), ամենօրյա պարապմունքների նախապատրաստման և ֆիզիկական պատրաստության (շաբաթական առնվազն 3 ժամ ընդհանուր տևողությամբ) ժամանակը: Ծառայության ժամանակատեղաբաշխման սահմանման ժամանակ հաշվի է առնվում զինծառայողների կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտությունը` օրվա կանոնակարգին համապատասխան, ինչպես նաև զորամասը (ստորաբաժանումը) մշտական մարտական պատրաստության վիճակում պահելու համար միջոցառումների անցկացումը: Մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության ժամանակ ծառայողական ժամանակի չափը սահմանվում է զինվորական կանոնադրություններով և համապատասխան հրահանգներով: Օրվա վերակարգի մեջ չմտնող սպաների, ենթասպաների շուրջօրյա հերթապահությունը զորամասում և ստորաբաժանումներում, ինչպես նաև սահմանված վերակարգում պատասխանատու անձանց նշանակումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում և սահմանափակ ժամանակով` ռազմաճակատների և զորախմբերի հրամանատարների կողմից: (230-րդ հոդվածը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել