ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «07» հուլիսի 1993 թ. Հ.Ն.-0894-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 73. Մաքսանենգություն Մաքսանենգությունը, այսինքն` ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման: Զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունը, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգությունը` պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով: II. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) Մաքսային մարմինները` մաքսանենգության գործերով»: III. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենսգրքի 37 հոդվածի երրորդ մասը հանել, իսկ 202 և 203 հոդվածները վերացնել:
2. Օրենսգրքի 234 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 84-99 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը: Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեղակալները»:
3. Օրենսգրքի 283 հոդվածի չորրորդ մասում «ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերով:
4. Օրենսգրքի 306 հոդվածի չորրորդ մասը հանել:
5. Օրենսգրքի 310 հոդվածի վեցերորդ պարբերությունում «սույն օրենսգրքի 202 հոդվածի երկրորդ մասով, 203 հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 93-97 հոդվածներով» բառերով: IV. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 18 օգոստոսի 1993 թ. ՀՕ-73 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-73 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.08.1993-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1993/15-16 (1043-1044) օգոստոս, Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 18.08.1993 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.08.1993 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.08.1993 Հիմնական ակտ 18.08.1993, ՀՕ-73 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.1961, --------- 07.03.1961, --------- 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 օգոստոսի, 1993 թ.
- Գործի #:
- ՀՕ-73
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
