ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 81 — Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և զորամասի (ստորաբաժանման) ղեկավարման մեթոդները` - բարձրացնել իր ռազմական, մանկավարժական և իրավակ
Ամփոփում
Հոդված 81. Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և զորամասի (ստորաբաժանման) ղեկավարման մեթոդները` - բարձրացնել իր ռազմական, մանկավարժական և իրավական գիտելիքները, գիտենալ սպառազինությունը, ռազմական տեխնիկան, դրանց մարտական գործադրման (շահագործման), նորոգման և էվակուացման կարգը. - հիմնավորապես գիտենալ իր ծառայությանն առնչվող օրենքները, զինվորական կանոնադրությունների դրույթները, խստորեն գործել դրանց համաձ
Ամբողջ Տեքստ
Հոդված 81. Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և զորամասի (ստորաբաժանման) ղեկավարման մեթոդները` - բարձրացնել իր ռազմական, մանկավարժական և իրավական գիտելիքները, գիտենալ սպառազինությունը, ռազմական տեխնիկան, դրանց մարտական գործադրման (շահագործման), նորոգման և էվակուացման կարգը. - հիմնավորապես գիտենալ իր ծառայությանն առնչվող օրենքները, զինվորական կանոնադրությունների դրույթները, խստորեն գործել դրանց համաձայն և ենթականերից պահանջել դրանց կատարումը. - իր և ենթակաների մեջ մշակել գործնականություն, առաջադրված խնդիրների լուծում գիտական մոտեցումով, քննադատական վերաբերմունք սեփական աշխատանքների արդյունքների նկատմամբ, աշխատանքի ընթացքում հաշվի առնել ենթակաների կարծիքը. - ենթակաների միջև հմտորեն բաշխել աշխատանքն ու պարտականությունները, իրականացնել հրամանների կատարման գործնական հսկողություն, մշակել նպատակասլացություն, անձնական պատասխանատվություն, կանխազգացողություն, անխզելի կապ պահպանել անձնակազմի հետ. - իրեն տրված իրավունքների սահմաններում գործել ինքնուրույնաբար, պետական իշխանության և կառավարման մարմինների, հասարակական միավորումների, ձեռնարկությունների կոլեկտիվների, պատերազմի և զինված ուժերի վետերանների հետ սերտ կապով` պահպանելով ու բազմապատկելով զորամասի (ստորաբաժանման) ավանդույթները: Այդ նպատակով անց են կացվում ժողովներ, զինվորական արարողություններ, մարզական տոներ և այլ միջոցառումներ` հրավիրելով աշխատավորությանը, հասարակության ներկայացուցիչներին և զինծառայողների ընտանիքների անդամներին. - ամեն կերպ ամրապնդել միանձնյա ղեկավարությունը, հենվել սպայական ժողովի, զորամասի (ստորաբաժանման) հասարակական կազմակերպությունների վրա, նրանց հետ միասին անձնակազմի ջանքերն ուղղել առաջադրված խնդիրների ակտիվ ու ստեղծագործորեն լուծելուն. - անձնակազմի և ենթակա ստորաբաժանումների միջև կազմակերպել մրցակցություն, ղեկավարել այն զորամասի (ստորաբաժանման) լուծելիք խնդիրների հաջող կատարման համար զինծառայողների մոբիլիզացման նպատակով. - ենթակաների հետ հաճախակի ամփոփել մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը, ներքին կարգուկանոնի պահպանումը և միջոցներ նշել դրանք բարելավելու ուղղությամբ: Կյանքի ու կենցաղի այդ և այլ հարցեր պարբերաբար քննարկել զինծառայողների ընդհանուր ժողովներում, դրանցում մշակված առաջարկությունները հաշվի առնել զորամասում (ստորաբաժանումում) համապատասխան խնդիրների լուծման դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
