Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-377-Ն7 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ՝ քարոզչության կողմը՝ սույն օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով:»: Հոդված 2. Օրենսգրքի 215-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցությունների դաշինքի կամ քարոզչության կողմի հայցադիմումը, ի լրումն սույն հոդվածի 3-րդ մասով ներկայացվող պահանջների և սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխարեն, ներառում է` 1) կուսակցության դաշինքի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ կուսակցության դաշինքի անվանումը, լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից). 2) քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից):»: Հոդված 3. Օրենսգրքի 216-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի առաջին նախադասությունը «արձանագրություն կազմելու» բառերից հետո լրացնել «կամ հայցադիմումի» բառերով.

2) 3-րդ մասը «արձանագրության» բառից հետո լրացնել «կամ հայցադիմումի» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը դատարանը քննում է անկախ վարչական իրավախախտման մասին արձանագրության առկայության հանգամանքից:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. սեպտեմբերի 7 Երևան ՀՕ-377-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-377-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.09.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.09.10/68(1426) Հոդ.941 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.09.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.09.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.09.2018 Հիմնական ակտ 07.09.2018, ՀՕ-377-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.12.2013, ՀՕ-139-Ն 05.12.2013, ՀՕ-139-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-377-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել