«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ԹԻՐԱԲՅԱՆԻ, ԱԼԲԵՐՏ ՔԵԼԱՄՅԱՆԻ, ԵՐՎԱՆԴ ՍԱԼԱԽՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 ապրիլի 2015թ. ՍԴԱՈ - 19 | «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ԹԻՐԱԲՅԱՆԻ, ԱԼԲԵՐՏ ՔԵԼԱՄՅԱՆԻ, ԵՐՎԱՆԴ ՍԱԼԱԽՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ԹԻՐԱԲՅԱՆԻ, ԱԼԲԵՐՏ ՔԵԼԱՄՅԱՆԻ, ԵՐՎԱՆԴ ՍԱԼԱԽՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ
ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունել «Քաղաքացիներ Հայկ Թիրաբյանի, Ալբերտ Քելամյանի, Երվանդ Սալախյանի, Խաչատուր Վարդանյանի, Արթուր Հայրապետյանի և Արթուր Խնոյանի դիմումների հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը հետևյալ հիմնավորմամբ.
Դիմողները ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ըստ էության բարձրացնում են այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Ելնելով վերոնշյալ հիմնավորումից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի և 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Քաղաքացիներ Հայկ Թիրաբյանի, Ալբերտ Քելամյանի, Երվանդ Սալախյանի, Խաչատուր Վարդանյանի, Արթուր Հայրապետյանի և Արթուր Խնոյանի դիմումների հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 ապրիլի 2015 թվականի
ՍԴԱՈ-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 ապրիլի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
