ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 33 — Անտառապատման նպատակով պետական անտառային հողերն անհատույց օգտագործման տրամադրելը 1.
Ամփոփում
Հոդված 33. Անտառապատման նպատակով պետական անտառային հողերն անհատույց օգտագործման տրամադրելը 1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք: Անտառի շարք փոխադրելու փաստը
Ամբողջ Տեքստ
Հոդված 33. Անտառապատման նպատակով պետական անտառային հողերն անհատույց օգտագործման տրամադրելը 1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք: Անտառի շարք փոխադրելու փաստը հաստատվում է սույն օրենսգրքի և կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա կազմած ակտով, որը անտառի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքն է:
2. Անտառային հողերի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
