ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «երկու տարվա ստաժ» բառերից հետո լրացնել «կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան» բառերով: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) դատական դեպարտամենտի ղեկավարին՝ Դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.»: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝ 1. երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել. 2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝ 1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները. 2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»: Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝ 1. 1-ին մասի «մասով» բառը փոխարինել «և 5-րդ մասերով» բառերով.
2. 2-րդ մասի «թափուր պաշտոնն առաջանալուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու դեպքում» բառերով: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «առաջանալու» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարելու» բառերով: Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ներկայացուցիչ լինելու» բառերից հետո լրացնել «և ի պաշտոնե գործելու դեպքերի» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-20-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-20-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.05.2008-01.07.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.448 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.04.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.04.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.05.2008 Ուժը կորցրել է 01.07.2018 Հիմնական ակտ 08.04.2008, ՀՕ-20-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2006, ՀՕ-159-Ն 07.07.2006, ՀՕ-159-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-20-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
