ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 180 — Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը 1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցո
Ամփոփում
Հոդված 180.Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը 1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) անզգուշությամբ առաջացրել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում՝ 3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ
Ամբողջ Տեքստ
Հոդված 180.Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը
1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) անզգուշությամբ առաջացրել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում՝
3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) ավազակությամբ կամ շորթմամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(180-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
