ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 650 — Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը 1.
Ամփոփում
Հոդված 650. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը 1. Վարձակալն իրավունք չունի վարձակալված տրանսպորտային միջոցն առանց վարձատուի համաձայնության հանձնել ենթավարձակալության, եթե այլ բան նախատեսված չէ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով: 2. Վարձակալն իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության
Ամբողջ Տեքստ
Հոդված 650. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը 1. Վարձակալն իրավունք չունի վարձակալված տրանսպորտային միջոցն առանց վարձատուի համաձայնության հանձնել ենթավարձակալության, եթե այլ բան նախատեսված չէ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:
2. Վարձակալն իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել` տրանսպորտային միջոցի նշանակությանը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
