Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 535 — Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 535AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 535 — Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 535. Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում 1. Եթե մատակարարը չի մատակարարել պայմանագրով նախատեսված քանակի ապրանքներ կամ չի կատարել սահմանված ժամկետում անորակ ապրանքները փոխարինելու կամ ապրանքների կոմպլեկտավորման մասին գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի չմատակարարված ապրանքները ձեռք բերել այլ անձանցից` մատակարարի վրա դնելով դրանք

Ամբողջ Տեքստ

Հոդված 535. Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում 1. Եթե մատակարարը չի մատակարարել պայմանագրով նախատեսված քանակի ապրանքներ կամ չի կատարել սահմանված ժամկետում անորակ ապրանքները փոխարինելու կամ ապրանքների կոմպլեկտավորման մասին գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի չմատակարարված ապրանքները ձեռք բերել այլ անձանցից` մատակարարի վրա դնելով դրանք ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը:

2. Մատակարարի կողմից ապրանքները չմատակարարելու կամ ապրանքների թերությունները չվերացնելու կամ անկոմպլեկտ ապրանքների վերաբերյալ գնորդի պահանջները չկատարելու դեպքերում այլ անձանցից ապրանքներ ձեռք բերելիս` գնորդի ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենսգրքի 539 հոդվածի 1-ին կետով սահմանված կանոններով:

3. Գնորդը (ստացողը) իրավունք ունի հրաժարվել անպատշաճ որակի և անկոմպլեկտ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե նման ապրանքների համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը մինչև ապրանքների թերությունները և անկոմպլեկտայնությունը վերացնելը կամ դրանք փոխարինելը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել