Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 98 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝ 1) հոգեբույժի մո
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 98 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝ 1) հոգեբույժի մո

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 98.Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝ 1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումը. 2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը. 3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը: 2. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 98.Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները

1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումը.

2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.

3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:

2. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն եւ հարկադիր բուժում: (98-րդ հոդվածը խմբ. 07.10.09 ՀՕ-186-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել