ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Տեղեկատվության հրապարակայնությունը 1.
Ամփոփում
Հոդված 42. Տեղեկատվության հրապարակայնությունը 1. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն լիցենզավորված անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»։ 2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցելու, որ իր ներկայացրած տեղեկատվության (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել իր ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 42. Տեղեկատվության հրապարակայնությունը 1. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն լիցենզավորված անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»։
2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցելու, որ իր ներկայացրած տեղեկատվության (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել իր առևտրային գործունեության շահերին։
3. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների օգտագործած ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում: 3.1. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Սույն մասով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
4. Կարգավորող հանձնաժողովը քննարկում է գաղտնիության վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները և իրավասու է ընդունելու կամ մերժելու նման տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ վերջինիս դիմումը: (42-րդ հոդվածը լրաց .
11.09.24 ՀՕ-337-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
