Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1901-Ն ՈՐՈՇՄԱՆ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ) ՀԱՎԵԼՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

««ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1901-Ն ՈՐՈՇՄԱՆ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ) ՀԱՎԵԼՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7327 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-73)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 73 | ««ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1901-Ն ՈՐՈՇՄԱՆ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ) ՀԱՎԵԼՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1901-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Թեղուտ» ՓԲԸ դիմումի հիման վրա` «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման ուժը կորցրել է 2018 թվականի հունիսի 23-ին հավելվածի 9-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի մայիսի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Թեղուտ» ՓԲԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1901-Ն որոշման ուժը կորցրած հավելվածի 9-րդ կետը ճանաչել Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը չարդարացված և Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ոչ օրինական միջամտություն է գործում իր Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով և 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության և սեփականության իրավունքին: Անդրադառնալով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 13.3-րդ հոդվածի 4-րդ մասին Դիմողը փաստում է, որ դրանով նախատեսված օրենսդրական լիազորումը Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով պարունակում է Կառավարությանն ուղղված իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջինս սահմանի հանքարդյունաբերական արտադրանքի իրացումից հասույթի հաշվարկման կարգը: Դիմողն ընդգծում է, որ օրենսդիրը նշված լիազորող նորմով չի լիազորել Կառավարությանը սահմանելու «խտանյութի միջազգային գին» հասկացությունը: Ըստ Դիմողի Կառավարությունը լիազորված չէ սահմանելու հասույթի հաշվարկման սահմանափակումներ, ոչ թույլատրելի նվազեցումներ, հաշվարկային նվազագույն թվեր կամ այլ եղանակով սահմանելու հաշվարկման բազայի նվազագույն չափ: Դիմողը նշում է, որ օրենսդիրը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի ողջ տեքստում որևէ տեղ չի օգտագործել «խտանյութի միջազգային գին» հասկացությունը: Դիմողի պնդմամբ նման պարագայում հարց է առաջանում, թե որքանով է Կառավարությունն իրավասու եղել «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում սահմանելու «խտանյութի միջազգային գին» հասկացությունը, որի վրա հիմնվելով հետագայում Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կատարել է վերահաշվարկ և իրեն ենթարկել պատասխանատվության, իսկ եռաստիճան դատական համակարգում նշված որոշումը մնացել է ուժի մեջ: Դիմողը փաստում է, որ Կառավարությունը, հաշվի առնելով իշխանությունների բաժանման սկզբունքը, իրավասու չէ սահմանելու այնպիսի իրավական հասկացություններ, որոնց համար ուղղակիորեն լիազորված չէ օրենքով, և այդ հասկացությունները հիմք ընդունելով անձանց ենթարկել պատասխանատվության: Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ Կառավարությունը «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում «խտանյութի միջազգային գին» հասկացության սահմանմամբ դուրս է եկել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 13.3-րդ հոդվածով սահմանված լիազորության շրջանակից: Ուստի, ըստ Դիմողի «(…) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված վարչական ակտը, որով միջամտություն է տեղի ունեցել Դիմողի Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների նկատմամբ, հիմնված է եղել հակասահմանադրական Որոշման վրա, ուստիև չի կարող արդարացված և իրավաչափ դիտարկվել»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր, հակառակ դեպքում անհատական դիմումով բարձրացված հարցը չի կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին: Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները, ինչպես նաև դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Այսպես, Դիմողը 2017 թվականի օգոստոսի 1-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության 2017 թվականի հունվարի 27-ի թիվ 1011489 ստուգման ակտի 10-րդ Ռոյալթի կետը վերացնելու պահանջի մասին: Թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործի շրջանակներում վարչական դատարանի կողմից 2018 թվականի հունվարի 29-ին կայացված վճռով Դիմողի հայցը մերժվել է։ Վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Դիմողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործով վարչական դատարանի կողմից 2018 թվականի հունվարի 29-ին կայացված վճիռը թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի փետրվարի 1-ին կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ մերժել է թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2022 թվականի նոյեմբերի 1-ին կայացված որոշման դեմ Դիմողի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, դիմելով վարչական դատարան, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության 2017 թվականի հունվարի 27-ի թիվ 1011489 ստուգման ակտի 10-րդ Ռոյալթի կետը վերացնելու պահանջ: Այսինքն Դիմողը դատական պաշտպանության իր իրավունքն իրացրել է կայացված վարչական ակտի համապատասխան դրույթը դատական կարգով վիճարկելու միջոցով: Դիմողի կողմից վկայակոչված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի Ռոյալթիի հաշվարկման բազան» վերտառությամբ 13.3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված էր, որ սույն հոդվածին համապատասխան` իրացումից հասույթի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միաժամանակ, Դիմողի կողմից վիճարկվող «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով ամրագրված էր, որ սույն կարգի կիրառման իմաստով խտանյութի միջազգային գին է համարվում խտանյութում պարունակվող մետաղների համար ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գները: Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 13.3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորող նորմի բովանդակության հաշվառմամբ Դիմողի դիրքորոշումները հանգում են նրան, որ տվյալ լիազորող նորմով Կառավարությանը չէր վերապահվել իրավասություն վերոնշյալ որոշմամբ նախատեսելու խտանյութի միջազգային գին» հասկացության սահմանումը նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ այդ հասկացությունը որևէ այլ համատեքստում չի օգտագործվել ինչպես «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ Կառավարության համապատասխան որոշմամբ կիրառվել է միայն խտանյութի միջազգային միջին գներ» հասկացությունը: Այսինքն Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցը, ըստ էության, հանգում է նրան, թե «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 13.3-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված լիազորող նորմի բովանդակության հաշվառմամբ արդյո՞ք իրավաչափ էր «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով խտանյութի միջազգային գին» հասկացության սահմանումը, այլ կերպ ասած արդյո՞ք Կառավարությունն օրենքով լիազորված էր դրա համար և դուրս չի եկել իր լիազորությունների շրջանակից: Այս համատեքստում Դիմողը դիմումում նշում է. «(…) արդյո՞ք Կառավարությունն իրավասու է, առանց օրենսդրական հստակ ու որոշակի լիազորության, սահմանելու իրավական հասկացություններ, որոնք բովանդակային առումով տարբերվում են լիազորող օրենքում օգտագործվող իրավական հասկացություններից, ինչպես նաև արդյո՞ք Կառավարությունն իրավունք ունի կարգ սահմանելու լիազորության շրջանակներում սահմանի նաև չափ կամ հաշվարկման համար կիրառելի այլ սահմանափակումներ (նվազագույն կամ առավելագույն չափեր)» (ընդգծումները Սահմանադրական դատարանի): Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված է վարչական դատարան դիմելու իրավունքը: Տվյալ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը»։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները: Ընդ որում, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարելի է դիմել նաև այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը դիմելու պահին այլևս իրավաբանական ուժ չուներ, սակայն կիրառվել է դիմողի նկատմամբ որևէ անհատական, ներառյալ` դատական ակտով: Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է վարչական դատարան դիմելու յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքը պետական մարմնի նորմատիվ իրավական ակտի դրա որևէ դրույթի դրա համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու նպատակով: Այսինքն տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ Դիմողն իրավասու էր դիմելու վարչական դատարան «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխանությունը վիճարկելու նպատակով, քանի որ վերջինիս կողմից սույն անհատական դիմումով բարձրացված հարցը հանգում է հենց դրան: Այնուամենայնիվ, այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն անհատական դիմումի, ինչպես նաև դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Դիմողը վերոնշյալ հարցով չի դիմել վարչական դատարան և չի օգտվել իր տվյալ իրավունքից վկայակոչված չէ հակառակը հավաստող որևէ փաստ: Մինչդեռ Դիմողի կողմից բարձրացված հարցը վերաբերում է հենց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթի օրենքին, մասնավորապես «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորող նորմին, համապատասխանությանը: Այսպիսով, ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ Դիմողը, սույն անհատական դիմումի շրջանակում ձևականորեն վիճարկելով «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխանության հարց, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Թեղուտ» ՓԲԸ դիմումի հիման վրա` «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման ուժը կորցրել է 2018 թվականի հունիսի 23-ին հավելվածի 9-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-73

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-73
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել