Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5310 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 մարտի 2020թ. ՍԴԱՈ - 53 | «ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով «Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 477-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Վարդան Ցոլակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 17-ին խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում ապրանքը երրորդ անձանց կողմից առգրավվելու և հետ վերադարձնելու ընթացքում և/կամ կապակցությամբ գնորդին պատճառված վնասը փոխհատուցելու իրավակարգավորում ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Արձանագրելով, որ ա) դիմողը առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ավտոմեքենա, որը Վրաստանի տարածքում առգրավվել է վրացական իշխանությունների կողմից որպես գողացված ավտոմեքենա, այնուհետև քրեական գործով հետաքննությունը դադարեցվելուց հետո վերադարձվել է, բ) դիմողը առգրավվելու հետևանքով իրեն պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով դիմել է ավտոմեքենան վաճառողին, որը մերժել է փոխհատուցել կրած վնասները, գ դատարանները նույնպես մերժել են գնորդին պատճառված վնասը վաճառողից բռնագանձելու վերաբերյալ դիմողի որպես գնորդի պահանջը, դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմում առկա է օրենսդրական բաց: Ըստ դիմողի օրենսդրական բացը տվյալ դեպքում դրսևորվում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածը չի նախատեսում ապրանքը երրորդ անձանց կողմից առգրավվելու և վերադարձնելու ընթացքում և/կամ կապակցությամբ գնորդին պատճառված վնասը փոխհատուցելու իրավակարգավորում: Ըստ դիմողի նշված օրենսդրական բացը խախտում է իր սեփականության սահմանադրական իրավունքը: Վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները դիմողը գտնում է, որ առկա օրենսդրական բացը հնարավոր չէ լրացնել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, քանի որ պատճառված վնասները հատուցելու վերաբերյալ տվյալ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համադրված վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը, մինչդեռ, ըստ դիմողի ավտոմեքենան վաճառողը տվյալ դեպքում չի ցուցաբերել ոչ օրինաչափ վարքագիծ, առկա չէ վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապ, առկա չէ վաճառողի մեղքը:

3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի հետ կապված դատական ակտերի վերլուծությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ կիրառվել և նրա համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել վիճարկվող հոդվածի միայն առաջին մասը, իսկ երկրորդ մասը չի կիրառվել: Բացի դրանից, վիճարկվող հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը որևէ փաստարկ չի ներկայացրել: Հաշվի առնելով այն հանագմանքը, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումը, ըստ որի ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 477-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ենթակա է կարճման:

4. Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 477-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ . ԹՈՎՄԱՍՅԱՆ

10 մարտի 2020 թվականի

ՍԴԱՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել