«ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-47-Ն ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հուլիսի 2019թ. ՍԴԱՈ - 75 | «ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-47-Ն ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-47-Ն ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի, աշխատակարգային նիստում քննության առնելով «Կարեն Պողոսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-47-ն օրենքի 27-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունելու հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. Կարեն Պողոսյանը 2019 թվականի հունիսի 17-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. 1 ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ՀՕ-47-Ն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված «կամ որոնց լիազորությունները դադարել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով» արտահայտությունը, իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված այնպիսի մեկնաբանմամբ, որ Դիմողը զրկվել է ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 28-րդ, 29-րդ, 49-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներով սահմանված նորմերի պահանջներին հակասող և անվավեր: 2 «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 73-րդ, 75-րդ հոդվածներով սահմանված նորմի պահանջներին հակասող և անվավեր»: «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-47-Ն օրենքի առնչությամբ դիմողը նշում է, որ նախորդ դատական օրենսգրքի 118-րդ հոդվածը փոփոխված ՀՕ-47-Ն օրենքի 27-րդ հոդվածով, ի թիվս այլնի, տարածվում է վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի որպես դատավոր աշխատած և իր դիմումի համաձայն պաշտոնից ազատված նախկին դատավորի վրա: Մինչդեռ, ըստ դիմողի իրավական պրակտիկայում նշված նորմի մեկնաբանությունն առ այն, որ ՀՕ-47-Ն օրենքի 27-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում մինչև ՀՕ-47-Ն օրենքի ընդունումն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած անձանց նկատմամբ», առերևույթ խախտում է դիմողի ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքը: Գործող դատական օրենսգրքի, այն է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողը գտնում է, որ այն, որպես դատավորների թեկնածուների ցուցակում նախկին դատավորի ընդգրկման հարաբերությունները կարգավորող նորմ, անձի իրավական վիճակը վատթարացնող է, ուստի հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերին: Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ ի տարբերություն նախորդ դատական օրենսգրքի ՀՕ-47-Ն օրենքի 27-րդ հոդվածով փոփոխված 118-րդ հոդվածի, որը դատավորների թեկնածուների ցուցակում նախկին դատավորին ընդգրկելու համար որպես նախապայման էր սահմանում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի որպես դատավոր աշխատած լինելու հանգամանքը, գործող դատական օրենսգրքի 111-րդ հոդվածը վերը նշված նախապայմանը խստացրել է և սահմանել վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարի որպես դատավոր աշխատած լինելու հանգամանքը:
2. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականնության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն, ըստ էության, բարձրացրել է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց, հետևաբար առկա է անհատական դիմումի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Կարեն Պողոսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-47-Ն օրենքի 27-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
12 հուլիսի 2019 թվականի
ՍԴԱՈ-75
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-75
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
