ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂՍԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 21 հունվարի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂՍԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Քաղ. Երևան
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21 հունվարի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
Նախագահությամբ՝ Զ. Ղուկասյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ՝ Իինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացիներ Իրինա Օգանեզովան, Աննա Բաղդասարյանը և Ագնեսա Բաղդասարյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ կետի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների և 69 հոդվածի 1,2,4,5 կետերի, ինչպես նաև սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին։ Դիմումատուները պահպանել են Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում են, որ իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի 1-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումը` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին։
22 #4ՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
