Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 501 — Ապրանքի գինը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 501AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 501 — Ապրանքի գինը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 501. Ապրանքի գինը 1. Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով կամ չի կարող որոշվել դրա պայմաններից ելնելով, ապա` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշվող գինը, ինչպես նաև իր հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք, օրենքին, այլ իրավական ակտերին, պայմանագրին կամ սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են վճարելու համար: 2

Ամբողջ Տեքստ

Հոդված 501. Ապրանքի գինը 1. Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով կամ չի կարող որոշվել դրա պայմաններից ելնելով, ապա` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշվող գինը, ինչպես նաև իր հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք, օրենքին, այլ իրավական ակտերին, պայմանագրին կամ սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են վճարելու համար:

2. Եթե գինը սահմանվել է` ելնելով ապրանքի քաշից, ապա այն որոշվում է ապրանքի զուտ (մաքուր) քաշով (նետտո), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

3. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է, որ ապրանքի գինը ենթակա է փոփոխման` ելնելով այն պայմանավորող ցուցանիշներից (ինքնարժեք, ծախսեր և այլն), սակայն որոշված չէ գնի վերանայման եղանակը, գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը հանձնելու պահին այդ ցուցանիշների հարաբերակցությունից: Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականության կետանցի դեպքում գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը` պայմանագրով նախատեսված պահին հանձնելու այդ ցուցանիշների հարաբերակցությունից, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան: Սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել