ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 1 հունիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
1 հունիսի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի, Ռ.Պապայանի, քննության առնելով քաղ. Վարդան Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
Քաղ. Վարդան Խաչատրյանը դիմել է ՀՀ ահմանադրական դատարան, վիճարկելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասում եւ 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված դրույթների սահմանադրականությունը:
Դիմումատուն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին
ատյանի դատարանում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում եւ ՀՀ վճռաբեկ
դատարանում փորձել է պաշտպանել իր իրավունքները` սպառելով դատական
պաշտպանության բոլոր միջոցները, եւ գտնում է, որ իր նկատմամբ վերջնական
դատական ակտով կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 22, 18, 19 եւ 43 հոդվածներին: Քաղ. Վարդան Խաչատրյանի դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին եւ ենթակա է քննության: Պահպանվել է նաեւ սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը:
Միաժամանակ, որպես պատերազմի վետերան, դիմումատուն միջնորդել է ազատել
իրեն պետական տուրքի վճարման պարտականությունից:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
Քաղ. Վարդան Խաչատրյանի դիմումն ընդունել քննության, կազմել
գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:
2.
Բավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունը:
3.
Նկատի ունենալով, որ դիմումում վիճարկվում են նոր երեւան եկած
կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին
առնչվող իրավանորմեր, որպիսի առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իր 24.04.2009թ. թիվ ՍԴԱՈ-32 որոշմամբ քննության է ընդունել գործ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի դրույթներով, առաջարկել միավորել այդ գործերը` դատարանի նույն նիստում քննելու նպատակով:
Նախագահող`
ԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
Հ.Նազարյան
Անդամներ`
ՐՈՒԹՅՈՒՆ
Հ.Դանիելյան
Ռ.Պապայան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հունիսի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
