ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 117. Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը գործողության մեջ է դրվում հրապարակման պահից: 2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած հողային հարաբերությունների նկատմամբ: Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը ծագած հարաբերություններում սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությո
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 117. Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը գործողության մեջ է դրվում հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած հողային հարաբերությունների նկատմամբ: Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը ծագած հարաբերություններում սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների նկատմամբ, որոնք ծագում են սույն օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:
3. Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ մտնելը հրապարակված հողային օրենսդրությունը կարգավորող օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են սույն օրենսգրքին չհակասող մասով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
