ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 841 — Պահեստային և գրավային վկայագրի տիրոջ իրավունքները 1.
Ամփոփում
Հոդված 841. Պահեստային և գրավային վկայագրի տիրոջ իրավունքները 1. Պահեստային և գրավային վկայագրի տերն իրավունք ունի լրիվ ծավալով տնօրինելու պահեստում պահվող ապրանքը: 2. Գրավային վկայագրից առանձնացված պահեստային վկայագրի տերն իրավունք ունի տնօրինել ապրանքը, սակայն չի կարող այն վերցնել պահեստից մինչև գրավային վկայագրով հավաստված վարկի մարումը: 3. Գրավային վկայագրի տերը, որը միաժամանակ պահեստային վկայագրի տերը չէ, ապրանքի նկատմամբ գրավի իրավունք ունի
Ամբողջ Տեքստ
Հոդված 841. Պահեստային և գրավային վկայագրի տիրոջ իրավունքները 1. Պահեստային և գրավային վկայագրի տերն իրավունք ունի լրիվ ծավալով տնօրինելու պահեստում պահվող ապրանքը:
2. Գրավային վկայագրից առանձնացված պահեստային վկայագրի տերն իրավունք ունի տնօրինել ապրանքը, սակայն չի կարող այն վերցնել պահեստից մինչև գրավային վկայագրով հավաստված վարկի մարումը:
3. Գրավային վկայագրի տերը, որը միաժամանակ պահեստային վկայագրի տերը չէ, ապրանքի նկատմամբ գրավի իրավունք ունի գրավային վկայագրով հավաստված վարկի և դրա տոկոսների չափով: Ապրանքի գրավի դեպքում այդ մասին նշում է կատարվում պահեստային վկայագրի վրա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
