ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետով. «ժբ) զենքով պարգևատրում` սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ:»: Հոդված 2. Օրենքում օգտագործվող «ներքին գործերի», «ներքին գործերի հանրապետական գործադիր մարմին», «ներքին գործերի հանրապետական մարմին», «ներքին գործերի համապատասխան մարմին», «ներքին գործերի տարածքային մարմին», «ներքին գործերի մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 20. Զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը և ժառանգումը 1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն` ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը. բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը. գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին. դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար. ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:
2. Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
3. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:
4. Զենքով պարգևատրելու կարգը և որպես պարգև տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:
6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունը և ժառանգումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` ժառանգորդի կամ նվիրառուի մոտ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում: Քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև գույքի ժառանգման հարցը լուծելը և քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը:»: Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգև տրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պարտադիր ենթակա է գրանցման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգև տրված և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չգրանցված, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո որպես պարգև տրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պահելը և կրելը առաջացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հոկտեմբերի 8 Երևան ՀՕ-170-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-170-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.10.2009-01.06.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.10.16/52(718) Հոդ.1154 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.09.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.10.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.10.2009 Ուժը կորցրել է 01.06.2023 Հիմնական ակտ 17.09.2009, ՀՕ-170-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.1998, ՀՕ-246 03.07.1998, ՀՕ-246 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-170-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
