ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 767 — Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր 1.
Ամփոփում
Հոդված 767. Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր 1. Կատարողը գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով պարտավորվում է իրականացնել պատվիրատուի նախագծային առաջադրանքով պայմանավորված գիտական հետազոտությունները, իսկ փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրով` մշակել նոր արտադրանքի նմուշ, դրա վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթեր կա
Ամբողջ Տեքստ
Հոդված 767. Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր 1. Կատարողը գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով պարտավորվում է իրականացնել պատվիրատուի նախագծային առաջադրանքով պայմանավորված գիտական հետազոտությունները, իսկ փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրով` մշակել նոր արտադրանքի նմուշ, դրա վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթեր կամ նոր տեխնոլոգիա, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքն ու վճարել դրա համար:
2. Կատարողի հետ պայմանագիրը կարող է ներառել ինչպես հետազոտությունների, մշակումների և նմուշների պատրաստման ամբողջ գործընթացը, այնպես էլ դրա առանձին փուլերը (տարրերը):
3. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պատահական անհնարինության ռիսկը կրում է պատվիրատուն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
4. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի պայմանները պետք է համապատասխանեն բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) մասին սույն օրենսգրքի նորմերին, օրենքներին և այլ իրավական ակտերին:
5. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերը կնքվում են գրավոր:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
