Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 16.1 — Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 16.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 16.1 — Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները 1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավո

Ամբողջ Տեքստ

Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները 1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը: (16.1-ին հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-175-Ն, փոփ.

06.05.26 ՀՕ-234-Ն ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել