ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1214 — Կտակային հանձնարարություն կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 1214. Կտակային հանձնարարություն կատարելը 1. Ժառանգը, ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում: 2. Եթե ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող` նրան անցած ժառանգության արժեքով: 3.
Ամբողջ Տեքստ
Հոդված 1214. Կտակային հանձնարարություն կատարելը 1. Ժառանգը, ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում:
2. Եթե ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող` նրան անցած ժառանգության արժեքով:
3. Եթե կտակային հանձնարարության կատարումը դրված է մի քանի ժառանգների վրա, ապա այն ծանրաբեռնում է ժառանգության նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի իրավունքը` ժառանգության իրենց բաժնին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:
4. Այն ժառանգի մահվան դեպքում, ում վրա դրված է կտակային հանձնարարության կատարումը կամ նրա կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում կտակային հանձնարարությունը կատարում են նրա բաժինն ստացած մյուս ժառանգները:
5. Կտակային հանձնարարությունը կատարելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն կտակակատարը, ժառանգները, ինչպես նաև շահագրգիռ անձինք: Գ Լ ՈՒ Խ 72 ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
