Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 256 — Փորձաքննության կատարման կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 256AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 256 — Փորձաքննության կատարման կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 256. Փորձաքննության կատարման կարգը 1. Փորձաքննությունը կատարվում է փորձագիտական կազմակերպության փորձագետի կամ այդպիսին չհանդիսացող փորձագետի կողմից: 2. Եթե փորձաքննությունը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանը, ապա փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը քննիչը ուղարկում է այդ փորձագիտական կազմակերպության ղեկավարին: Այդ դեպքում փորձաքննությունը կատարում է որոշման մեջ նշված փորձագետը, իսկ նշված չլինելու դեպքո

Ամբողջ Տեքստ

Հոդված 256. Փորձաքննության կատարման կարգը 1. Փորձաքննությունը կատարվում է փորձագիտական կազմակերպության փորձագետի կամ այդպիսին չհանդիսացող փորձագետի կողմից:

2. Եթե փորձաքննությունը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանը, ապա փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը քննիչը ուղարկում է այդ փորձագիտական կազմակերպության ղեկավարին: Այդ դեպքում փորձաքննությունը կատարում է որոշման մեջ նշված փորձագետը, իսկ նշված չլինելու դեպքում` տվյալ փորձագիտական կազմակերպության այն փորձագետը, որին փորձաքննության կատարումը հանձնարարել է փորձագիտական կազմակերպության ղեկավարը:

3. Փորձագիտական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալու հանձնարարություններ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը:

4. Եթե փորձաքննությունը հանձնարարված է որևէ փորձագիտական կազմակերպության փորձագետ չհանդիսացող անձի, ապա քննիչը, հավաստիանալով նրա ինքնության և մասնագիտական ձեռնհասության մեջ, փորձագետին է հանձնում փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը:

5. Քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագիտական կազմակերպության ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքներին ու պարտականություններին:

6. Եթե առկա է վտանգ, որ փորձաքննության արդյունքում նմուշը կարող է վերանալ կամ հետագա հետազոտության համար դառնալ ոչ պիտանի, ապա փորձագետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել քննիչին: Այս դեպքում փորձաքննությունը կարող է կատարվել քննիչի համաձայնությամբ, և դա պետք է արտացոլվի նաև փորձագետի եզրակացության մեջ:

7. Քննիչն իրավասու է ներկա լինելու փորձաքննության կատարմանը, փորձագետից ստանալու նրա գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ:

8. Փորձագետի խնդրանքով քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում անհրաժեշտ աջակցություն ցույց տալ փորձագետին` փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել