ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 62 — Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 62. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝ ա) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում այլ պաշտոնի նշանակվելիս. բ) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ. գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վ
Ամբողջ Տեքստ
Հոդված 62. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 1. Ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝ ա) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում այլ պաշտոնի նշանակվելիս. բ) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ. գ) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում: դ) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն) ե) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն) 2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը: (62-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 21.04.23 ՀՕ-132-Ն ) ( 21.04.23 ՀՕ-132-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
